Բաժիններ՝

Ավտոմեքենայից կատարված գողությունը բացահայտվել է

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, փետրվարի 14-ին, ժամը 15.25-ին, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Եղիշե Մ.-ին, ով բացատրություն է տվել, որ փետրվարի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոմն Սարոյի ավտոմեքենայով Օձունից Ալավերդի գալու ճանապարհին նշված ավտոմեքենայից գողացել է վերջինիս պատկանող բջջային հեռախոսը:

Պարզվել է, որ ոմն Սարոն 1966 թ. ծնված Սարիբեկ Ա.-ն է, ով փետրվարի 14-ին, ժամը 16.45-ին, հրավիրվել է բաժին և տվել հաղորդում, որ փետրվարի 13-ի ժամը 19.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ճանապարհահատվածում, անհայտ անձն իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից գողացել է իր բջջային հեռախոսը` պատճառելով 86.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը վերցվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29