Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Եթե նստակյաց կյանք եք վարում, իսկ ոտքերը ցավում են ոչ թե՝ անդադար քայլելուց, այլ՝ անընդհատ նստած մնալուց, ապա ժամանակն է մեկօրյա քաղցի օր հայտարարել:
Դպրոցական դասագրքերից հայտնի է, որ սնունդը մարդու աղիներով անցնում է 2 օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով մեկօրյա սննդից հրաժարվելը չի նշանակում՝ քաղցած մնալ: Ճիշտ դասակարգված բեռնաթափման օրն օրգանիզմին բացարձակ չի վնասում:
Մեկ օր հրաժարվեք սնունդից
Ըստ takprosto.cc կայքի՝ եթե շաբաթը մեկ անգամ նման բեռնաթափման օր հայտարարեք, ապա կնկատեք, թե օրգանիզմում որքան փոփոխություններ են տեղի ունեցել:
- Բեռնաթափման հաջորդ օրը հայելին կուրախացնի ձեզ. մաշկը կհարթվի: Կանցնեն դեմքի այտուցներն ու աչքերի շրջանակները:
- Մեկ օրվա ընթացքում աղիներն ամբողջովին դուրս կբերեն սննդի մնացորդները: Մարսողական համակարգը ժամացույցի ճշգրտությամբ կաշխատի:
- չափից շատ սնունդ չօգտագործել: Առավել մեծ արդյունքի համար կանոնավոր կերպով բեռնաթափման օրեր կազմակերպեք:
- Կկարգավորվեն օրգանիզմում նյութափոխանակման գործընթացները: Բացի այդ, ուտելիքից հրաժարվելու դեպքում օրգանիզմում արտազատվում է աճի հորմոնը, որը խթանում է մկանային մասսայի ստեղծումը, ոսկորների ամրացումն ու ճարպային գոյացությունների այրումը:
- Այսպիսով, կկարողանաք ակտիվացնել ուղեղի աշխատանքը: Որոշ մարդկանց մոտ նույնիսկ ստեղծագործական կարողություններ են ի հայտ գալիս:
- Կօգնի օրգանիզմին պայքարել մի շարք հիվանդությունների դեմ: Բեռնաթափումը կնվազեցնի սրտանոթային հիվանդությունների, աթերոսկլերոզի առաջացման ռիսկը: Բացի այդ, կարճաժամկետ քաղցը խթանում է իմունային համակարգը:
Շաբաթը մեկ անգամ՝ առանց ուտելիքի, հավատացեք, այդքան էլ դժվար չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը