Աղջկան ճանաչելու համար պետք է տեսնես նրա մորը, իսկ ավելի լավ ճանաչելու համար պետք է տեսնես նրա տատիկին. Թաիլանդական իմաստություններ
Վազող փղի պոչից բռնելով՝ նրան չես կանգնեցնի:
Ավելի լավ է ոտքդ սայթաքի, քան լեզուդ:
Անօգուտ է ձվի բախումը քարի հետ:
Թշնամուդ հանդիպելիս բարեհամբույր եղիր:
Արտաքուստ՝ փայլուն, իսկ ներսից՝ դատարկ:
Միակերպ աճող ծառը շատ է վեր բարձրանում:
Հնարավորությունը հազվադեպ է երկրորդ անգամ գալիս:
Հարուստը նա չէ, ով փողերը չի հաշվում, այլ նա, ում գիտելիքները հավաքված են գրքերից:
Թագավորի զայրույթին զայրույթով մի պատասխանիր:
Թշնամու ներկայությամբ ուշադիր եղիր:
Այն, ինչ մենք կանք, մեր մտքերի արդյունքն է:
Անձրևը կարող է շուտ տեղալ. վերանորոգիր տանիքդ:
Արքայական արյունը, կրակին ու օձին չի կարելի թերագնահատել:
Ձուկ որսալիս նրա գլխից բռնիր:
Եթե նավը մեծ է ծովից, իսկ կոկորդիլոսը՝ ճահճից, նրանք չեն կարող շարժվել:
Երբ ագահությունը դռնից ներս է մտնում, երջանկությունը դուրս է գալիս մյուս դռնից:
Եթե թաքցնել, ապա թաքցնել մինչև վերջ:
Սև մոգություն սովորելով՝ մյուսների վախճանը չես արագացնի:
Եթե շունը կծում է քեզ, դու էլ շանը մի կծիր:
Եթե գնում ես զբոսնելու, քեզ հետ ընկեր վերցրու:
Եթե բռնել, ապա ամուր բռնել:
Գիտելիքները հեշտ աշխատանք են բերում, անհարգալից լինելը՝ դժվար:
Լսելով վաճառականին՝ կապրես հազարավոր տարիներ, խոսելով հոգևորականի հետ՝ կմահանաս օրը հազար անգամ:
Աշխատողը կհարստանա, իսկ ծույլը կմնա աղքատ:
Աղջկան ճանաչելու համար պետք է տեսնես նրա մորը, իսկ ավելի լավ ճանաչելու համար պետք է տեսնես նրա տատիկին:
Թարգմանությունը՝ 168.am-ի