Բաժիններ՝

Նոր Բարբի տիկնիկները նման են սովորական կանանց

Հայտնի Բարբի տիկնիկների արտադրող Mattel ընկերությունը հայտարարել է մանկական խաղալիքների նոր հավաքածուի վաճառքի մասին: Այժմ խանութներում մենք կարող ենք տեսնել տիկնիկների, որոնք նման են սովորական կանանց` փարթամ կառուցվածքով, բարձրահասակ կամ ցածրահասակ:

Հիշեցնենք, որ Բարբի տիկնիկի ստեղծողները քննադատության էին ենթարկվել` երեխաների մոտ գեղեցկության կեղծ պատկերացում ստեղծելու համար: Mattel-ը որոշել է ականջ դնել հասարակական կարծիքին և ստեղծել է տիկնիկներ, որոնք հիացմունք են առաջացրել գնորդների շրջանակներում: 1_640x435

Փարթամ կառուցվածքով տիկնիկներ (Curvy) 2_640x406

Բարձրահասակ գեղեցկուհիներ (Tall) 3_640x406

Նրբագեղ տիկնիկներ (Petite) 5_640x406

Ամբողջ հավաքածուն 6_640x377

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031