Վահանագեղձի բուժման բաղադրատոմսեր

Ֆեյխոան հրաշք միրգ է, որը հարուստ է բազմաթիվ սննդարար տարրերով: Ֆեյխոան ամբողջ աշխարհով մեկ հայտնի է՝ որպես յոդի հիմնական աղբյուր, այդ իսկ պատճառով, երբ խոսք է գնում վահանագեղձի բուժման մասին, առաջին հերթին խոսում ենք ֆեյխոայի մասին:

Fithacker կայքը ներկայացնում է ֆեյխոայից պատրաստված տնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել վահանագեղձը:

1. 1 կգ շաքարն ու 1 կգ ֆեյխոան անցկացրեք մսաղացի միջով, լցրեք տարայի մեջ և թողեք մնա: Շաքարը  պետք է ամբողջովին լուծվի, իսկ ֆեյխոան՝ հյութ տա: Ստացված խառնուրդից պետք է  1ճ/գ ուտել առավոտյան և երեկոյան: Պրոցեդուրան շարունակում եք 10 օր, ապա 10 օր դադար եք տալիս:

2. Կարող եք նաև հետևյալ բաղադրատոմսն օգտագործել. 1 բաժակ ընկույզի միջուկի ամբողջությունը պահող կեղևի վրա լցրեք 0.5լ օղի և թողեք թրմվի 10 օր: Այս թուրմը պետք է խմել առավոտյան ուտելուց առաջ 1թ/գ՝ 10 օր շարունակ, ապա 10 օր դադար տալ: Մեկ ամիս՝ ֆեյխոա, մեկ ամիս՝ ընկույզ:

Կարդացեք նաև

3. Վահանագեղձի հիվանդությունների դեպքում 2-3 շաբաթ շարունակ, անհրաժեշտ է ամեն օր 250-300գ թարմ ֆեյխոա ուտել 2-3 անգամ: Ձմռանը պետք է խմել չորացրած պտուղի թուրմը (2-4ճ/գ պտուղների վրա լցնում եք 2 բաժակ եռացրած ջուր, թրմում եք թերմոսի մեջ մի քանի օր): Խմում եք հաջորդ օրը՝ օրական 3 անգամ, կես բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ:

Ֆեյխոան շատ օգտակար է, այն ցանկալի է ուտել թարմ տեսքով, կիսում եք երկու մասի և գդալի միջոցով ուտում եք միջուկը:

Պտղի կեղևը նույնպես չափազանց օգտակար է, քանի որ պարունակում է այնպիսի ֆենոլային միացություններ, ինչպիսիք են կատեխինն ու լեյկոանտոցիանինը, կենսական ակտիվ տարրեր, որոնք համարվում են հզոր հակաօսիդանտներ, որոնք հրաշալի պրոֆիլակտիկ միջոց են օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս