
Դևիդ Բոուի նոր երգերը հետմահու լույս կտեսնեն 2017 թվականին

Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին, ով կյանքից հեռացավ հունվարի 11-ին քաղցկեղից, ոչ միայն նոր ալբոմ հասցրեց ձայնագրել, այլև մի քնաի հետմահու կոմպոզիցիա է պատրաստել, հայտնում է The Independent-ը:
Պարբերականի տվյալներով՝ գոյություն ունի «կոմպոզիցիայի երկար ցուցակ, որը Բոուին ձայնագրել է մահից առաջ», որոնցից առաջինները պետք է թողարկվեն 2017 թվականին:
Բացի այդ՝ նշվում է, որ կոմպոզիցիաները պարտադիր չէ, որ թողարկվեն քրոնոլոգիական եղանակով: Ներկայում հայտնի չէ, թե արդյոք ձայնագրությունները կլինեն բացարձակ նոր երգեր կամ հին երգերի նոր մշակումներ: