Ամրացրեք առողջությունն այս 3 բաղադրիչների միջոցով

Pic-words կայքը ներկայացնում է մի առողջարար ըմպելիք, որի բաղադրության մեջ մտնում են կիտրոն, սխտոր, կոճապղպեղ և ջուր: Այս երեք պարզ մթերքների խառնուրդը դրական է ազդում մարդու առողջության և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Ամենակարևորը՝ այս ըմպելիքը կարող է վերացնել անոթների խցանումները, իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակադակը և բուժել մրսածությունը: Բացի այդ, այս բնական դեղամիջոցը վերացնում է հոգնածությունն ու համարվում ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆիլակտիկ միջոց: Այն ամրացնում է իմունային համակարգը և օգնում է լյարդին մաքրել օրգանիզմը:

Այս էլիքսիրը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է

  • 4 մեծ գլուխ սխտոր
  • 4 կիտրոն՝ կեղևով
  • Կոճապղպեղի մի փոքր արմատ
  • 2լ մաքուր ջուր

Պատրաստման եղանակը

Կիտրոնը լվացեք և մանր կտրատեք: Սխտորը մաքրեք և կիտրոնի ու կոճապղպեղի հետ մանրացրեք բլենդերով: Ստացված զանգվածը լցրեք մետաղյա տարայի մեջ և վրան 2լ ջուր լցրեք:

Կարդացեք նաև

Տարան դրեք կրակին և հասցրեք եռման՝ անընդհատ խառնելով: Թողեք, որ ըմպելիքը սառչի, ապա քամեք և լցրեք ապակե տարայի մեջ:

Այս դեղամիջոցը պետք է խմել ամեն օր՝ ուտելուց առնվազն 2 ժամ առաջ կամ դատարկ ստամոքսին:

Մի անհանգստացեք սխտորի հոտի համար, քանի որ կիտրոնն այն վերացնում է: Նման ըմպելիքը հրաշալի կերպով ամրացնում է առողջությունն ու մաքրում է օրգանիզմը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս