Բաժիններ՝

Ռուսաստանը լուռ համաձայնություն կտա Իրան-Հայաստան համագործակցության այն կետերին, որոնք ՀՀ-ին չեն հզորացնում

«Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը դրական երևույթ է նաև Հայաստանի համար՝ ելնելով այն իրողությունից, որ դարեր շարունակ Իրանը լուրջ, ինքնաբավ, հավասարակշռված քացաքականություն վարող ու պատվախնդիր երկիր է եղել: Չեմ նկատել Իրանի կողմից այնպիսի քայլ, որ հայ հասարակությանը վնասներ պատճառած լինի։ Իրանը նայում է այն հեռանկարներին, թե այս զարգացման ժամանակ Հայաստանն ինչ մոտեցումներ կցուցաբերի համագործակցության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպամն ըթնացքում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա՝ Իրանը մեզ համար անհատակ շուկա է. «Իրանը հզոր երկիր է, տնտեսական կապերի կտրվածքով որևէ խնդիր չունի, որ Հայաստանը գոնե կողքից օգտվի այդ զարգացումներից։ Այս օահին բազմաթիվ երկրներ, բացահայտ կամ ծածուկ, ունեն ցանկություն՝ համագործակցելու Իրանի հետ, որովհետև հնարավորությունները մեծ են ու կայուն երկիր է»:

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանն այս պարագայում շատ նուրբ քաղաքականություն պետք է իրականացնի. «Հասկանալի է, որ ռուսական ազդեցության տիրույթում ենք գտնվում ու Ռուսաստանը չի հրճվի մեր և Իրանի լավ հարաբերություններից: Նա լուռ կհամաձայնի այն դրույթներին, որոնք իրեն չեն խանգարում, ՀՀ-ին չեն հզորացնում։ Հայաստանը կարող է մինչև այն սահմանները շարժվել ու համագործակցել, որի հետ կհամաձայնի Ռուսաստանը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս