Բաժիններ՝

Կախա Կալաձեն «Գապրոմի» հետ բանակցություններից ձեռնունայն է վերադարձել

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հանդիպումները ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ավարտվել են, աշխատանքային գործընթացը շարունակվում է համաձայնություն ձեռք բերելու նպատակով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Վրաստանի էներգետիկայի նախարարությանը:

«Վիեննայում տեղի է ունեցել «Գազպրոմի» ներկայացուցիչների ու վրացական կողմի աշխատանքային հանդիպումը: Բանակցությունների առարկան չի փոխվել, ու աշխատանքային գործընթացները շարունակվում են կողմերի համար ընդունելի պայմաններով համաձայնություն ձեռք բերելու նպատակով»,- ասված է Վրաստանի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանի ընդդիմությունն ու փորձագետները քննադատում են Կախա Կալաձեին՝ պնդելով, որ «Գազպրոմի» հետ համագործակցությունը Վրաստանին կզրկի էներգետիկ անկախությունից:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք, որ Կալաձեն Վիեննայում դարձյալ հանդիպելու է ռուսական ընկերության ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031