Բաժիններ՝

23 դաս՝ բուդդայական իմաստությունից

1. Սերը հաղթում է ամեն ինչի

Ատելությամբ չի կարելի հաղթել ատելությանը, նրան կարելի է հաղթել միայն սիրով: Դա հավիտենական օրենք է:

2. Ձեզ ներկայացնում է ոչ թե այն, ինչ խոսում եք, այլ այն, ինչ անում եք

Չի կարելի մարդուն իմաստուն անվանել միայն նրա համար, որ նա խոսում է, բայց եթե տեսնում եք, որ նա ապրում է աշխարհում, որը լի է սիրով ու զերծ վախերից, ապա նա իսկապես համարվում է իմաստուն մարդ:

Կարդացեք նաև

Շունը լավը չի համարվում, եթե կարողանում է միայն հաչել: Մարդը չի կարող բարեգործ համարվել, եթե միայն ճիշտ ու հաճելի բաներ է ասում:

3. Լավ առողջության գաղտնիքը՝ լիարժեք կյանք ներկայում

Չմնալ անցյալում, չերազել ապագայի մասին, կենտրոնացնել ուղեղը միայն ներկայի վրա:

Մարմնի ու հոգու առողջոթյան գաղտնիքն այն է, որ չմնաս  անցյալում, շատ չմտածես ապագայիդ մասին, այլ ապրես ներկան՝ իմաստուն ու անկեղծ:

4. Հայացքն ինքդ քեզ վրա կօգնի հասկանալ

Չարժե ուղիդ փնտրել երկնքում: Պարզապես պետք է նայել սրտիդ մեջ:

5. Բառերը կարող են ցավ պատճառել և բուժել

Բառերը զորություն ունեն և կարող են ինչպես՝ կործանել, այնպես էլ՝ ապաքինել: Ճիշտ ընտրված բարի բառերը կարող են փոխել ձեր աշխարհը:

6. Բաց թողեք, և դա ձերը կլինի հավիտյան

Կորցնելու ամենահեշտ միջոցն  ինչ-որ բանից կառչած մնալ է:

7. Ոչ ոք չի կարող ապրել ձեր կյանքը ձեր փոխարեն

Բացի մեզնից, ոչ ոք մեզ չի փրկի: Ոչ ոք չի կարող դա ու ոչ ոք չի անի: Ինքներս պետք է անցնենք մեր ուղին:

8. Երջանկությունը չի նվազում, եթե նրանով կիսվում ես

Հազարավոր մոմեր կարելի է վառել մեկ մոմից, և նրա կյանքը դրանից չի կարճանա: Երջանկությունը չի քչանում, երբ դրանով կիսվում ես:

budda1

9. Բարի եղեք բոլորի հանդեպ

Քնքուշ եղեք երիտասարդների հանդեպ, կարեկից՝ մեծահասակների, հանդուրժող՝ թույլերի ու մոլորվածների: Ձեր կյանքի ինչ-որ հատվածում դուք եղել եք կամ կլինեք թվարկվածներից յուրաքանչյուրը:

Բոլորին ամենուրեք փոխանցեք պարզ ճշմարտությունը՝ մարդկության թարմացման համար պարտադիր են բարի սիրտը, սրտից բխած խոսքը ու կարեկցությունը:

10. Մի հավատացեք այն ամենին, ինչ ձեզ ասում են

Մի վստահեք նրան, ինչ լսել եք. մի վստահեք ավանդույթներին, քանի որ դրանք փոխանցվել են սերնդեսերունդ, մի վստահեք ոչնչի, եթե դա համարվում է բամբասանք կամ մեծամասնության կարծիք, մի վստահեք, եթե դա համարվում է ընդամենը գրառումը մի ինչ-որ հին իմաստունի ասացվածքի, մի վստահեք ենթադրություններին, մի վստահեք այն ամենին, ինչը դուք ճշմարիտ եք համարում, ինչին սովորել եք, մի վստահեք ձեր ուսուցչի կամ ավագների հեղինակությանը: Հետևողականությունից ու վերլուծությունից հետո, երբ այն համընկնի գիտակցությանը և նպաստի մեկի ու բոլորի օգտին, ապա ընդունեք դա ու ապրեք դրան համապատասխան:

11. Ինչպես մտածում եք, ամեն ինչ այդպես էլ կլինի

Այն, ինչ կանք, արդյունքն է նրա, ինչ մտածել ենք:  Մեր կյանքը հիմնված է մեր մտքերի վրա ու կազմված է դրանցից: Եթե մարդը խոսում կամ գործում է չար մտադրություններով, ապա տառապանքները հետևում են դրան, ինչպես անիվն է հետևում ղեկին: Եթե մարդը խոսում կամ գործում է լավ նպատակով, ապա երջանկությունը հետևում է նրան, ինչպես ստվերը, որը երբեք նրան չի լքում:

budda3

12. Բաց թողեք ձեր վախերը

Գոյատևելու ամբողջ գաղտնիքը վախերից ազատվելու մեջ է: Մի վախեցիր նրանից, թե ինչ կլինի քեզ հետ, քո ապագան դրանից չի փոխվի, փոխարենը՝ ներկադ ավելի հանգիստ կդառնա:

13. Ճշմարտությունը միշտ բացահայտվում է

Երեք բան կա, որ անհնար է թաքցնել՝ արևը, լուսինը և ճշմարտությունը:

14. Կառավարիր մտքերդ, այլապես նրանք կկառավարեն քեզ

Որպեսզի վայելես լավ առողջությունը, որպեսզի ստեղծես իրական երջանկություն քո ընտանիքի համար, որպեսզի բոլորին խաղաղություն բերես, սկզբում պետք  է կառավարես քո սեփական մտքերը: Եթե մարդը կարող է ղեկավարել իր գիտակցությունը, ապա նա կարող է  գտնել լուսավորության ուղին, և ողջ իմաստությունն ու բարեգործությունը, բնականաբար, կգան նրա մոտ:

Հենց սեփական մտքերն են մարդուն ուղղում մութ քայլերի, այլ ոչ՝ թշնամիները կամ չարիք կամեցողները:

15. Կասկածները բաժանում են, վստահությունը՝ միավորում

Ավելի վատ բան չկա հարաբերություններում, քան կասկածելու սովորությունը: Դա թույն է, որը սպանում է ընկերությունն ու քայքայում սերը: Դա փուշ է, որը նյարդայնացնում ու ծակում է, դա սուր է, որը սպանում է:

16. Ոչ ոք ավելի արժանի չէ ձեր սիրուն, քան դուք ինքներդ

Կարող եք ամբողջ մոլորակում փնտրել նրան, ով արժանի է ձեր սիրուն ու նվիրվածությանն ավելի շատ, քան ինքներդ, բայց այդ մարդուն երբեք ոչ մի տեղ չեք գտնի: Դուք ինքներդ, ինչպես ուրիշ ոչ ոք այս աշխարհում, արժանի եք ձեր սիրուն  ու նվիրվածությանը:

17. Ուրիշների գիտելիքներն իմաստություն են բերում, ինքնաճանաչողությունը՝ լուսավորություն

Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան հազար պայքարում: Այդպիսի հաղթանակը միշտ կմնա քեզ հետ: Այն քեզնից չեն կարող խլել ո՛չ հրեշտակները, ո՛չ չարքերը, ո՛չ դրախտը, ո՛չ դժոխքը:

budda5

18. Հոգևորը ճոխություն չէ, այլ՝ անհրաժեշտություն

Այնպես, ինչպես մոմերը չեն կարող վառվել՝ առանց կրակի, մարդիկ չեն կարող գոյատևել՝ առանց հոգևոր կյանքի:

19. Նախանձը փոխարինեք հիացմունքով

Մի նախանձեք ուրիշների լավ կողմերին, այլ հիացմունքի օգնությամբ դրանք դեպի ձեզ գրավեք:

20. Ձեր ներսում հանգիստ փնտրեք

Հանգստությունը ձեր ներսում է: Դրսում մի փնտրեք:

21. Ընկերներ զգուշորեն ընտրեք

Վատ ու ոչ անկեղծ ընկերոջից պետք է ավելի շատ զգուշանալ, քան վայրի գազանից. վայրի գազանը կարող է վիրավորել ձեր մարմինը, իսկ չար ընկերը կվիրավորի ձեր հոգին:

22. Երջանկության բաղադրատոմսեր գոյություն չունեն

Երջանկությունն արտաքին իրավիճակների հաջող համընկնումը չէ: Դա պարզապես ձեր ուղեղի վիճակն է:

Ոչ մի ուղի չկա դեպի երջանկությունը, երջանկությունը հենց այդ ուղին է:

23. Երեք ամենագլխավոր բանը

Վերջին հաշվով, միայն երեք բան նշանակություն ունեն՝ որքան ուժեղ ենք մենք սիրել, ինչ հեշտ ենք ապրել և ինչպես ենք հրաժարվել անպետքությունից:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս