Մանդարինի կեղևն օգտագործելու 10 օգտակար տարբերակ
Տարվա եղանակներից ձմեռը սիրելու պատճառներից մեկը մանդարինի առատությունն է: Փոքրիկ նարնջագույն մրգի հոտը կարելի է զգալ ամեն անկյունից:
Հենց մրգի բուժական հատկությունների մասին գրեթե բոլորը գիտեն: Միրգը պարունակում է С, D և К վիտամիններ: Բայց մրգի արժեքը միայն պտղի մեջ չէ:
Takprosto.cc կայքն առաջարկում է մանդարինի կեղևն օգտագործելու 10 հեշտ և օգտակար տարբերակ:
1. Մանդարինով թեյ
Մանդարինի կեղևը կարելի է լվանալ և ավելացնել սև թեյի մեջ: Բացի նրանից, որ թեյը կունենա հրաշալի բույր և համ, այն կլինի նաև ավելի օգտակար: Մանդարինի կեղևն այս կերպ խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես վիրուսների շրջանում:
2. Ուտեստի բաղադրիչ
Մանդարինի քերած կեղևը շատ է օգնում համեղ ուտեստներ պատրաստելիս: Պարզապես քերեք այն ու ավելացրեք աղցանների մեջ, մսային ուտեստներ պատրաստելիս: Այն հրաշալի բույր կտա ցանկացած ուտեստի:
3. Մանդարինե քաղցրավենիք
Կարել է պատրաստել համեղ քաղցրավենիք հենց մանդարինի կեղևից:
Պատրաստելու համար անհրաժեշտ է.
1. Լավ լվանալ կեղևը և մաքրել ներսի կողմում առաջացող սպիտակ շերտից: Սպիտակ հատվածը կդառնանա և կփչացնի քաղցրավենիքի համը:
2. Երկարությամբ կտրատեք կեղևը և լցրեք սառը ջրի մեջ: Թողեք 2 ժամ:
3. 2 բաժակ ջուր եռացրեք, որի մեջ լցրեք 2 բաժակ շաքարավազ: Խառնեք լուծույթը հանդարտ կրակի վրա:
4. Լցրեք կեղևը լուծույթի մեջ և եփեք 30 վայրկյան: Եթե կեղևը չի փափկել, ապա մի փոքր ևս եփեք:
5. Քամեք կեղևը և թաթախեք շաքարի փոշու մեջ:
6. Չորացրեք կեղևը վառարանում: Մի քանի րոպե հետո հրաշալի քաղցրավենիքը պատրաստ է:
4. Բազմաթիվ հիվանդություններ բուժող թուրմեր
Մանդարինի կեղևով պատրաստված թուրմերն օգտագործում են հատկապես հարբուխի ժամանակ: Կարելի է օգտագործել նաև բրոնխիտի ժամանակ:
Պարզապես պետք է մանդարինի կեղևը լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ: Մի փոքր թողնելուց հետո 5-6 րոպե եռացնել և թողնել մեկ ժամ: Այս թուրմը կարելի է խմել օրը 3 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ:
Մանդարինի կեղևով պատրաստած թուրմը օգնում է նաև սթրեսի ժամանակ: Կեղևի բաղադրության մեջ մտնող եթերային յուղերը հանգստացնում եմ նյարդերը, կարգավորում են ճնշումը, օգնում են գլխացավերի դեպքում: Սթրեսը հաղթահարելու համար կարելի է նաև լոգանք ընդունել՝ ջրի մեջ ավելացնելով նաև մանդարինի կեղև:
4. Կոսմետիկ միջոցներ
Մանդարինի կեղևը բնությունից տրված լավագույն կոսմետոլոգիական միջոցն է: Կոսմետոլոգների շրջանում մեծ հեղինակություն է վայելում մանդարինի ջուրը: Դա պատրաստելը շատ հեշտ է: Պարզապես սառը ջրի մեջ ավելացրեք շատ մանր կտրատած մանդարինի կեղևը և թողեք մի քանի ժամ: Այս ջրով կարելի է մաքրել դեմքը: Այն կթարմացնի, կսպիտակեցնի և կերիտասարդացնի մաշկը:
Մանդարինի կեղևով կարելի է պատրաստել նաև սկրաբ: Մանդարինի չորացրած, խաշած և քերած կեղևով լվացեք դեմքը: Միանգամից եռակի օգուտ՝ մերսում, բույր և մաշկին անհրաժեշտ վիտամիններ:
6. Պայքար ցեցի դեմ
Պարզապես դրեք մանդարինի լվացած և չորացրած կեղևներով տարան հագուստի պահարանում և կմոռանաք ցեցի գոյության մասին:
7. Տնային բույսերի պահապան
Մանդարինի թարմ կեղևը կարելի է լցնել տնային բույսերի տարաների մեջ: Այն կհագեցնի հողը, բացի այդ՝ թույլ չի տա, որ հողի խոնավության հոտը տարածվի տանը:
Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր տանը կատու ունեն, կարող են տարայի ափսեի վրա լցնել մանդարինի կեղև, որպեսզի կատուն չվնասի բույսի տերևները, այլ ուտի կեղևը:
8. Համեմունք
Մանդարինի քերած կեղևը հրաշալի համեմունք է: Այն հրաշալի բույր կպարգևի ցանկացած ուտեստի, հատկապես՝ ապուրներին:
9. Օդափոխիչ
Եթե ուզում եք, որ տանը միշտ տիրի մանդարինի բույրը, ապա պարզապես ապակե ամանների մեջ, որպես դեկոր, լցրեք քարեր, ծաղիկներ և մանդարինի կեղև: Սա օդը թարմացնող ամենաբնական միջոցն է:
10. Դեկոր
Մանդարինի կեղևով կարելի է դեկորի բազմաթիվ նմուշներ պատրաստել: Դրանք և կգեղեցկացնեն տան տեսքը, և թարմություն կհաղորդեն:
Մանդարինի կեղևից կարելի է նաև պատրաստել մոմակալներ:
Սիրարփի Աղաբաբյան