Բաժիններ՝

Երեկ ջերմաստիճանի երկու ռեկորդ է գրանցվել. Գագիկ Սուրենյան

ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետության տարածքը ներկա պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ բերել է նաև տաք օդային հոսանքներ: Երեկ հանրապետությունում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան, Կապանում եղել է +20 աստիճան տաքություն, որը 2.1 աստիճանով գերազանցել է 1959թ գրանցված ռեկորդը +17.9 աստիճանը:

Իջևանում նույնպես ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել +17.1, որը 0.7 աստիճանով գերազանցել է 1948 թվականին գրանցված ռեկորդը +16.4 աստիճանը:
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի նաև վաղը, ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև, առանձին հատվածներում կլինեն ուժեղ քամիներ 25-30մ/վրկ, լեռնային գոտիներում և լեռնանցքնեերում նաև բուք: Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս