
«Մենք կարող էինք հաղթել «Սթոք Սիթիին», կարող էինք պարտվել». Պետեր Չեխ

«Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխն իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ անցկացրած խաղի մասին (0:0):
««Սթոք Սիթին» շատ լավ անցկացրեց խաղը: Մենք լավ էինք խաղում առաջին խաղակեսում և կարող էինք հաշիվը դարձնել 1:0, բայց Բատլենդը գերազանց սեյվ կատարեց:
Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն անցավ մրցակցին, և նրանք լավ պահեր ունեին: Մենք կարող էինք հաղթել, կարող էինք պարտվել:
Խաղից առաջ մենք բոլորից լսում էինք, որ նորից կպարտվենց այստեղ, բայց մենք ապացուցեցինք, որ կարող ենք մրցակցային պայքար մղել: Մենք հիմա այն դիրքում ենք, որում ցանկանում ենք լինել»,- ասել է Չեխը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը