Սպիները վերացնելու մի քանի բնական միջոցներ

Սպիները մաշկի վրա ի հայտ են գալիս վնասվածքներից, վիրահատություններից, այրվածքներից և սրսկումներից հետո: Դրանք ամբողջ կյանքում մնում են մաշկի վրա և մարդկանց մոտ էմոցիոնալ անհարմարություն են առաջացնում:

Ի տարբերություն սովորական քերծվածքների՝  սպիներն ունեն կարմրավուն կամ կապտավուն երանգ: Նմանատիպ սպիները կարող են աճել մի քանի տարի և ցավ պատճառել:

Takproto կայքը ներկայացնում է մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն հարթ դարձնել մաշկն ու ազատվել նմանատիպ սպիներից:

Ինչպե՞ս վերացնել սպին

Կարդացեք նաև

1. Կիտրոնի հյութ  քսեք սպիների վրա: Սա կօգնի կանգնեցնել աճը, կփափկեցնի մաշկն ու կգունաբացի այն: Կիտրոնի հյութն օգտագործեք ամեն օր, մինչև արդյունքը երևա:

2. Ալոէ վերա. այս հրաշալի միջոցը վերականգնում է մաշկը: Ալոէի հյութի մեջ կա մեծ քանակությամբ վիտամին C և E: Այս վիտամինները համարվում են հզոր հակաօքսիդանտներ, որոնք երիտասարդացնում ու բուժում են մաշկը:

aloe

3. Ասպիրինի 2 հաբը փոշիացրեք, ավելացրեք մի կաթիլ ջուր, որպեսզի խյուս ստանաք: Ստացված խյուսը քսեք սպիների վրա: Երբ խյուսը չորանա, ջրով մաքրեք: Ամեն օր կանոնավոր կերպով կրկնեք այս գործողությունը:

4. Մեղրը մաշկը կսնուցի վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով: Այն կխոնավեցնի սպիները, կկանխարգելի  կոշտացումն ու մաշկի մգեցումը: Մեղրը նաև խթանում է մաշկի նոր բջիջների առաջացումը:

5. Խնձորի բնական քացախը նույնպես սպիտակեցնում է մաշկի գույնն ու նվազեցնում է սպիները: Քացախը քսեք օրական մի քանի անգամ:

6. Սխտորի յուղը կարող եք քսել սովորական քերծվածքներին, որպեսզի կանխարգելեք դրանց՝ սպիներ դառնալը: Եթե սխտորի յուղ չգտնեք, ապա օգտագործեք  տրորած սխտորի խյուս:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս