
Խոշոր վթար Նուբարաշենի գերեզմանատան մոտ. կան տուժածներ

Հունվարի 18-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանատան մուտքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 95 OP 999 (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Ա.-ը) և «Լեքսուս» մակնիշի 01 CC 002 (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Շ.-ը) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի