Apple-ը 8 միլիարդ դոլարով կտուգանվի հարկերը չվճարելու մեղադրանքով
Apple կորպորացիան մեղադրվում է ավելի քան 8 միլիարդ դոլարի հարկեր չվճարելու մեջ, հայտնում է Bloomberg-ը:
Ամերիկյան արտադրողը մեղադրվում է Իռլանդիայի իր դուստր ընկերությունների (Apple-ի գրանցման եվրոպական կենտրոնակայանը)՝ ԱՄՆ-ից դուրս ստացած շահութահարկերի չվճարման մեջ:
Եթե Եվրահանձնաժողովը որոշի կիրառել հաշվարկի ավելի կոշտ ստանդարտ, Apple-ը կարող է վճարել 64,1 մլրդ դոլարի շահույթից 12,5%-ի չափով հարկեր, որոնք ստացել է 2004-2012թթ.:
Եվրահանձնաժողովը պնդում է, որ ընկերության կորպորատիվ պայմանավորվածությունը թույլ է տալիս օգտվել հաշվապահական հաշվարկի առավել բարենպաստ մեթոդներից:
Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հերքել է, որ ընկերությունն օգտվում է հնարքներից՝ հարկերը չվճարելու նպատակով:
Apple-ի հասցեին ուղղված քննադատությունը նա վերջերս անվանել էր «քաղաքական անհեթեթություն»: Նրա խոսքով՝ հարկային համակարգն արդեն հնացել է ու կարիք ունի նորացման՝ թվային տնտեսության համար: