Բաժիններ՝

Շիկահերներն ավելի զգայուն են ցավի նկատմամբ

Հատուկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շիկահերներն ավելի զգայուն են ցավի նկատմամբ, հետևաբար, նրանց անզգայացնելու համար անհրաժեշտ է ավելի մեծ քանակությամբ դեղորայք: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ զգայունության պատճառով է, որ շիկահերները 2 անգամ քիչ են այցելում ատամնաբույժին: Մասնագետները հայտնաբերել են այդ ֆենոմենի պատճառը:

Շիկահերները ցավի նկատմամբ այդքան զգայուն են մեկ գենի մուտացիայի պատճառով: Դա մելանոկորտին-1-ն է, որը մելանին է արտադրում` շիկահերների ու սևահերների մոտ:

Բայց քանի որ շիկահերների մոտ մուտացիայի է ենթարկվել, հետեւաբար նրանց մոտ արտադրվում է ֆեոմելանին: Հենց ֆեոմելանինն է մաշկը դարձնում բաց գույնի, իսկ մազերը` շիկացնում:

Եվ, բացի այդ, ֆեոմելանինը դասվում է այն ռեցեպտորների թվին, որոնք ցավի ռեցեպտորները հաղորդում են ուղեղին, այստեղից էլ` բարձր զգայունության պատճառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս