Մակաբույծ որդերից ազատվելու խորհուրդներ
Այս հիվանդության նախանշաններն են` գունատ մաշկը, աչքերի տակ կապտությունը, հոգնած հայացքը, երբեմն՝ թեթև հազը, սպիտակ լեզուն, անկանոն կղանքը, ախորժակի բարձրացումը, գլխապտույտը, առատ թքարտադրությունը, զկրտոցը, գլխացավը և փորացավը: Հատկապես որդերի 3 տեսակները` խոզի երիզորդը, եզան երիզորդը և լայնեզր ժապավենը չեն կարող զարգանալ մեկ օրգանիզմում, նրանց անհրաժեշտ է միջանկյալ օրգանիզմ: Ահա թե ինչու է այդքան վտանգավոր ուտել կիսաեփ, վատ տապակած սնունդ: Կիսաեփ միս ուտելով, մարդը կարող է ձեռք բերել հատկապես երիզորդեր:
Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման նպատակով, որպես բուժամիջոց, օգտագործվում է մեղրով դդմակորիզի շիլա: Դրա պատրաստման եղանակը հետևյալն է. դդմի չորացած սերմերը կճեպահանել` աշխատելով չվնասել բարակ կանաչ սերմնաթաղանթը: Հավանգի մեջ կորիզները ծեծել` փոքր չափաբաժիններով` վրան կաթիլ-կաթիլ ջուր ավելացնելով:
Ստացված զանգվածը խառնել մեղրի հետ: Սխտորի թարմ հյութը մաքրում է օրգանիզմը ճիճուներից: Խմել եռացրած-գոլացրած կաթով` օրը 2-3 անգամ` քաղցած վիճակում:
Շատ լավ օգնում է նաեւ, եթե 5 ճաշի գդալ ընկույզի մանրացրած կանաչ կեղևի վրա լցնենք 2 բաժակ մեղր, եփենք կափարիչը փակ ամանի մեջ` ջրային գոլորշու վրա, 30 րոպե: Ընդունել մեկական թեյի գդալ` օրը 3 անգամ: Կարելի է խմել թեյով: Աղիքային որդերի դեմ հրաշալի միջոց է ուռենու կեղևաթուրմը. չորացրած, մանրացրած ուռենու կեղևի 1 ճաշի գդալ փոշու վրա լցնել 1 բաժակ եռջուր: Ամանը փաթաթել տաք շորով և թրմել 2-3 ժամ, ապա քամել: Ընդունել օրը 4-5 անգամ` մեկական ճաշի գդալ: