Պայքարեք գրիպի և մրսածության դեմ՝ 3 հզոր թեյերի միջոցով
Տարվա սառը եղանակին ամենահեշտն է մրսածություն կամ հարբուխ ձեռք բերելը: Ոմանց բավական է ոտքերը թրջել, ու գրիպը սպասեցնել չի տա: Քթի փակվածությունը, կոկորդի քորը, տաքությունը բոլորին ծանոթ նախանշաններ են:
Ձեզ ենք ներկայացնում երեք հզոր ըմպելիքներ, որոնք կօգնեն բացել շնչառությունն ու պայքարել հազի դեմ:
Թեյ՝ «արևի շող»
Դարչինն ու կոճապղպեղը հայտնի են իրենց բուժիչ և հակավիրուսային հատկություններով: Կիտրոնի հյութն ու խնձորի քացախը լրացնում են վիտամին C-ի պակասը, որն այդքան անհրաժեշտ է մրսածության ժամանակ: Թեյը գործի է գցում օրգանիզմի պաշտպանիչ ուժերը, որոնք սկսում են պայքարել սկսվող հիվանդության դեմ:
Բաղադրություն
- 1թ/գ կիտրոնի հյութ
- ½ թ/գ քերած կոճապղպեղ
- ¼ թ/գ քրքումի փոշի
- ½ ճ/գ խնձորի քացախ
- ½ թ/գ մեղր
- Մի պտղունց աղացած դարչին
- 300 մլ ջուր
Ջուրը եռացրեք: Կոճապղպեղը քերեք: Բաժակի մեջ լցրեք քրքումը, դարչինն ու մեղրը: Ավելացրեք կիտրոնի հյութ և խնձորի քացախ: Ամբողջի վրա տաք ջուր լցրեք, բայց ոչ եռման:
Թեյ՝ «ռեակտիվ»
Այուրվերդյան բժշկությունում քրքումը խորհուրդ է տրվում օգտագործել շնչառական հիվանդությունները բուժելու համար: Այս համեմունքը մաքրում է թոքերը խորխից, ախտահանում է բերանի խոռոչն ու կոկորդը: Անանուխը հանգստացնում է հազը և թեթևացնում է շնչառությունը: Կայենյան պղպեղը տաքացնող ազդեցություն է թողնում:
Բաղադրություն
- 1 կիտրոն
- 1 կտոր թարմ կոճապղպեղ
- Դանակի ծայրով կայենյան պղպեղ
- Դանակի ծայրով քրքում
- Թարմ անանուխի մի քանի հատիկ
- Մեղր՝ ըստ համի
- 150 մլ ջուր
Կիտրոնի հյութը քամեք, քերեք կոճապղպեղը: Բոլոր բաղադրիչները խառնեք բաժակի մեջ և ավելացրեք տաք ջուրը:
Թեյ՝ «տաք Բենտինո»
Անանասն ունի հակաբորբոքային հատկանիշներ և խթանում է շնչառական ուղիներից խորխի դուրսբերումը: Մեղրը դարեր շարունակ օգտագործվել է ՝ որպես հակավիրուսային, հակասնկային և հակաբակտերիալ միջոց:
Բաղադրություն
- 250 մլ անանասի հյութ
- ½ ճ/գ խնձորի քացախ
- Դանակի ծայրով կայենյան պղպեղ
- 1 ճ/գ մեղր
Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք տարայի մեջ, տաքացրեք ըմպելիքն այնքան, որ հարմար լինի խմելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը