
Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հունվարի 12-ին տեղիէունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 568 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 288 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 280 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 546 379 027 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.6211 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.8934 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: