Նաիրա Զոհրաբյանը մինչև հունվարի 25-ը ԵԽ ԽՎ նստաշրջանի հետ կապված որևէ հարցի չի պատասխանելու
Ինչպես հայտնի է, հունվարի 25-ին մեկնարկում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) հունվարի ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանում նախատեսվում է ներկայացնել հակահայկական երկու զեկույցները՝ Ռոբերտ Վոլտերի՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցները :
Ինչպիսի՞ կազմով է հայկական պատվիրակությունը ներկայանալու նստաշրջանին, և ինչպե՞ս են մեր մասնակիցները պատրաստվում դիմակայել այդ զեկույցներին: ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը
168.am-ի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել այդ նստաշրջանի վերաբերյալ որևէ հարցի՝ նշելով, որ մինչև հունվարի վերջ իրենք ոչ մի հարցի չեն պատասխանելու: Մեր հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված, բայց մինչև հունվարի 25-ը՝ մեր գնալը, այլևս ԵԽ ԽՎ-ի հետ կապված ոչ մի հարցի չեմ պատասխանելու»:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ հունվարի 25-ի այդ նստաշրջանին պատվիրակության կազմից ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցելու: Նա դա բացատրել է ֆինանսների սղության պատճառով: