
Որքանով է նվազում ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը՝ ՌԴ տնտեսական անկման հետևանքով

Ռուսաստանի տնտեսական անկումը բացասական ազդեցություն է ունենում հարևան երկրների, հատկապես Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի վրա, որոնք մեծ ծավալի մասնավոր դրամական փոխացումներ են ստանում Ռուսաստանից: Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականի համար կկազմի 2.5%, իսկ հաջորդ տարի՝ 2.2%։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում։
Սակայն զեկույցում կա մի չափազանց հետաքրքիր գնահատական՝ կոնկրետ որքանո՞վ է ազդում ՌԴ տնտեսական անկումը Հայաստանի վրա։
Այսպես, ըստ ՀԲ մասնագետների, Ռուսաստանի տնտեսության 1 տոկոսանոց անկումը նվազեցնում է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 0.6 տոկոսային կետով։
Եթե հիմք ընդունենք այս գնահատականը, ապա կստացվի, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը 3.8% անկման փոխարեն գոնե զրոյական աճ ունենար 2015-ին, ապա Հայաստանի տնտեսական աճը 2.5%-ի փոխարեն կլիներ շուրջ 4.8%։
Հիշեցնենք, որ ըստ ՀԲ մասնագետների՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականի համար կկազմի 2.5%, իսկ հաջորդ տարի՝ 2.2%։