Բաժիններ՝

Թուրքիայում ավելանում են խոզագրիպի տարածման դեպքերը. կան զոհեր

Ինչպես հայտնում է պարբերականը, հղում կատարելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը, 35 հիվանդներից 5-ը մահացել է խոզագրիպից:

Ինչպես գրում է թերթը, տարեսկզբից Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը կազմել է 13 մարդ: Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուազինօղլուն ասել է, որ տարեսկզբից մահացել է 8 մարդ: Թուրք նախարարի խոսքով՝ մահացածները հիմնականում 60-անց մարդիկ են:

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալով՝ երկրում 2015 թվականին խոզագրիպից մահացել է 181 մարդ:

А/H1N1 գրիպի վիրուսը հայտնաբերվել է 2009 թվականին Մեքսիկայում, ԱՄՆ-ում ու Կանադայում, որտեղ գրանցվել էին հիվանդությունից մահացության առաջին դեպքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս