Ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցկացնես. 12 ծես՝ 12 օրում, որոնք հաջողություն կբերեն
Նոր տարվա սկիզբն ամենաբարենպաստ ժամանակն է դրական փոփոխությունների համար: Անցած տարին Ձեզ կյանքի մեծ փորձ է բերել, և հիմա Դուք գիտեք, թե ինչ է հարկավոր փոխել: Անհաջողություններ աշխատանքում, անձնական կյանքում, շրջապատի հետ հարաբերություններում. թողեք այս բոլորն անցյալում: Եկել է ժամանակը ոչ տիպիկ պահվածք ունենալու համար:
Օրինակ՝ փորձիր կյանքի կոչել այս 12 ծեսերը: 12 օրվա ընթացքում օրական կատարիր դրանցից մեկը: Միայն փոխելով սովորական վարքագիծը՝ Դուք կարող եք հասնել արդյունքի: Խելացի չէ սպասել փոփոխությունների՝ վարվելով ճիշտ այնպես, ինչպես առաջ: Գնացեք այս ճանապարհով և կտեսնեք, թե ինչպես է փոխվում ամեն ինչ:
Ինչպես փոխել կյանքը
1. Շնչառություն
Փորձեք ամբողջ օրը գիտակցված շնչել: Շնչեք ամբողջ կրծքով և կենտրոնացրեք դրա վրա Ձեր ուշադրությունը: Դուք ոչ միայն կհագեցնեք Ձեր օրգանիզմը թթվածնով, այլև կզգաք Ձեզ իսկապես կենդանի: Երախտապարտ եղեք Ձեր յուրաքանչյուր շնչի համար: Գնահատեք կյանքը:
2. Սեր
Միայն այն մարդը, ով սիրում և ընդունում է ինքն իրեն, ընդունակ է սիրել ուրիշներին: Սիրել՝ նշանակում է՝ ներել: Ներեք Ձեր բոլոր թերությունները և փորձեք վերաբերվել ինքներդ Ձեզ հարգանքով: Ցածր ինքնագնահատանքի պատճառով Ձեզ հետ վատ բաներ են կատարվում՝ Դուք վատ եք աշխատում, Դուք վստահ չեք Ձեր ուժերի վրա: Սիրեք ինքներդ Ձեզ. դա հաջողության ճանապարհն է:
3. Վերակենդանացում
Մարդը բնության մի մասնիկն է: Զգալով ներդաշնակություն բնության հետ՝ Դուք մեծ էներգիա կստանաք: Նայեք երկնքին, լսեք թռչունների երգը, հիացեք արևամուտով: Ոչինչ մարդուն այնպես չի հանգստացնում, ինչպես բնության հետ լինելը: Հիացեք բնական երևույթների գեղեցկությամբ, և Ձեր սիրտը հանգիստ կլինի:
4. Բույրեր
Բույրերը միշտ շրջապատում են Ձեզ. փորձեք ուշադիր լինել դրանց նկատմամբ: Ո՞ր բույրն է Ձեզ ամենից շատ դուր գալիս: Ո՞ր բույրն է Ձեզ թարմացնում: Արդյո՞ք հաճելի են Ձեզ համար դարչինի և վանիլի բույրերը: Չմոռանաք օգտագործել օծանելիք. երբ Դուք լավ եք բուրում, Ձեր ինքնավստահությունը մի քանի անգամ ավելանում է:
5. Խաղ
Խոսքը համակարգչային խաղերի մասին չէ: Փորձեք խաղալ՝ ինչպես երեխան: Ավելի լավ կլինի, եթե շարժուն խաղեր խաղաք: Հիշեք, թե ինչ ուրախ էր գնդակով խաղալը: Խաղացեք Ձեր կամ օտար երեխաների հետ, հիշեք, թե ինչ է նշանակում անկեղծ ուրախությունը:
6. Այստեղ և հիմա
Փորձեք չմտածել անցյալի և ապագայի մասին. եղեք այստեղ և հիմա: Վերահսկեք Ձեր մտքերն ու գործողությունները, հեռու վանեք բացասականը: Ապրել ներկա ժամանակում. առաջին և ամենաարդյունավետ միջոցն է՝ խուսափելու դեպրեսիայից:
7. Մաքրեք տարածությունը
Դուք պետք է մաքրեք Ձեզ շրջապատող տարածությունը: Մաքուր պետք է լինի տունը, աշխատավայրը, ինչպես նաև՝ Ձեր մտքերը: Եվ եթե տան մաքրության հետ ամեն ինչ պարզ է, ապա մտքերն աղբից մաքրելը բավականին բարդ է:
Փորձեք չհիշել վատ պահերը, չկենտրոնանալ նրա վրա, ինչը չարժե Ձեր ուշադրությանը: Բաց թողեք անցյալը, որը խանգարում է Ձեզ հաճույք ստանալ ներկայից:
8. Շարժվեք
Քայլեք, մի օգտվեք վերելակից, փոքրիկ մարմնամարզություն արեք: Ակտիվացնելով Ձեր մարմինը՝ Դուք կակտիվացնեք Ձեր ուղեղը. օգտագործեք Ձեր պոտենցիալը:
9. Ստեղծագործություն
Փորձեք Ձեզանից ինչ-որ բան ներդնել յուրաքանչյուր գործի մեջ. ավելացրեք ինչ-որ նոր բաղադրիչներ սովորական բաղադրատոմսում, զարդարեք բնակարանը, դրսևորեք կրեատիվություն աշխատավայրում: Երբ մարդ գտնվում է ստեղծագործական պրոցեսում, նրա կյանքը դառնում է ավելի վառ և հագեցած:
10. Իմաստություն
Կարդացեք իմաստուն հոդված կամ գիրք: Ունկնդրեք իմաստուն մարդու զրույցը: Գիտելիքները և ուրիշի փորձը միշտ օգտակար կլինեն Ձեզ համար: Դա ոչ միայն կբարելավի Ձեր կյանքի որակը, այլ նաև Դուք հետաքրքիր կդառնաք ուրիշ մարդկանց համար:
11. Բարգավաճում
Պատկերացրեք, որ Դուք այնքան փող ունեք, որի մասին միշտ երազել եք, և 1 օր ապրեք՝ զգալով Ձեզ հարուստ մարդ: Գաղտնիքը նրանում է, որ նա, ով իրեն ապահովված է զգում, ավտոմատ գրավում է նոր ֆինանսական միջոցներ:
12. Երախտագիտություն
Ասացեք շնորհակալություն բոլոր նրանց, ում երախտապարտ եք: Մտածեք՝ ինչի համար եք երախտապարտ կյանքին, մտերիմ մարդկանց: Հիշեք բարությունը՝ կատարված ինչ-որ մեկի կողմից Ձեր նկատմամբ: Դուք կհասկանաք, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը