Բաժիններ՝

Ամենամիստիկ քարի` Օնիքսի մոգական հատկությունները

Օնիքսը համարվում է ամենամիստիկ և խորհրդավոր քարը, որն օժտված է հզոր մոգական և բուժիչ հատկություններով: Հին ժամանակներում այդ քարը՝ որպես թալիսման, կրում էին առաջնորդները, զորավարները և զինվորները: Օնիքսն ուժեղ մարդկանց, առաջնորդների և ստրատեգների քարն է:

Օնիքսի միստիկ հատկությունները

Օնիքսին վերագրում են բազում միստիկ հատկություններ, որոնցով նա կարող է օժտել իր տիրակալին: Իսկ ինչո՞վ է ուժեղ այս քար-թալիսմանը:

1. Տալիս է իշխանություն այլ մարդկանց նկատմամբ:

Կարդացեք նաև

2. Հնարավորություն է տալիս թափանցել չարակամ մարդու դիտավորության մեջ:

3. Պաշտպանում է հանկարծամահությունից և աղետից:

4. Օգնում է ազատվել անվստահությունից, բարդույթներից և անվճռականությունից:

5. Գրավում է հաջողությունը:

6. Վերցնում է ավելորդ էներգիան, հանգստացնում է, ներդաշնակեցնում է ներքին վիճակը:

7. Պաշտպանում է հակառակորդի բացասական էներգիայից:

8. Ուժ է տալիս նպատակներին հասնելու համար:

9. Զարգացնում է պերճախոսությունը:

10. Օգնում է բիզնեսում և ղեկավար պաշտոններում:

Օնիքսի մոգական հատկությունները դրսևորվում են միայն այն դեպքում, երբ նրա տիրակալն ունի մաքուր մտադրություններ և բարի սիրտ:

Օնիքսի բուժիչ հատկությունները

omix

1. Հանում է սթրեսը, վերականգնում է ուժերը:

2. Թեթևացնում է ցավը, անցկացնում է բորբոքումը (դրա համար քարը դնում են ցավոտ տեղին):

3. Օգնում է դեպրեսիայի, նյարդային խանգարման և անքնության դեպքում:

4. Օգնում է հաղթահարել սրտի և անոթների հիվանդությունները:

5. Տղամարդկանց մոտ բարձրացնում է պոտենցիան:

6. Բարելավում է հիշողությունը և սրում է լսողությունը:

Ո՞ւմ է հարմար Օնիքսը

omix2

Համաձայն աստղագուշակության, այս քար-թալիսմանը հարմար կլինի այն մարդկանց, ովքեր ծնվել են Կենդանակերպի Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Ջրհոս և Այծեղջյուր նշանների ներքո: Աստղագուշակության տեսակետից Օնիքսը հարմար է տվյալ համաստեղություններին` հաշվի առնելով նրանց մոլորակները:

Եթե Դուք ծնվել եք Կենդանակերպի այլ նշանի տակ, ապա դա չի նշանակում, որ այդ քարը Ձեզ հարմար չէ: Համարվում է, որ Օնիքսը հարմար է ուժեղ, կամային և ինքնավստահ մարդկանց: Բայց եթե Դուք Ձեզ նույնիսկ այդպիսին չեք համարում, ապա այդ քարի կրումը կօգնի զարգացնել Ձեզ մոտ այն բոլոր որակները, որոնք թվարկված են վերևում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս