Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից:

Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով մեր բարեկամ երկրների և ժողովուրդների բարեկեցությանն ու առաջընթացին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031