Բաժիններ՝

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը զգուշացնում է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Արարատի մարզի Փոքր Վեդի – Սուրենավան ավտոճանապարհը:

Սյունիքի մարզում դիտվում են տեղումներ:

Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում առկա է մերկասառույց:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Դեկտեմբերի 25-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ամենագնացների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս