Forbes-ն անվանել է ամենաեկամտաբեր հոլիվուդյան դերասանների վարկանշային աղյուսակը
Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանների վարկանշային աղյուսակը 2015 թվականի արդյունքներով:
Վարկանիշը գլխավորում է Քրիս Էվանսը, որը կինոստուդիաներին բերել է 181,8 դոլար՝ իր վրա ծախսված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց՝ շնորհիվ «Վրիժառուներ: Ալտրոնի դարաշրջանը» և «Առաջին վրիժառուն: Այլ պատերազմ» ֆիլմերի:
Նրան հաջորդում է Միլա Կունիսը («Յուպիտերի ծագումը», «Օզ: Մեծագույնն ու սարսափելին»), որը կինոստուդիաներին վերադարձրել է 87,3 դոլար՝ 1 դոլարի դիմաց: Երրորդ տեղում Սկարլետ Յոհանսոնն է («Վրիժառուներ: Ալտրոնի դարաշրջանը», «Լյուսի»), ով իր հոնորարները բազմապատկել է 85 անգամ:
Վարկանշային աղյուսակում են հայտնվել Գվինեթ Փելթրոուն (82,9՝ 1 դոլարի դիմաց), Էմմա Սթոունը (54 դոլար՝ 1-ի դիմաց), Քրիս Հեմսվորթը (42,1՝ 1 դոլարի դիմաց), Վին Դիզելը (40,3՝ 1 դոլարի դիմաց), Ջենիֆեր Լոուրենսը (39,1 դոլար՝ 1 դոլարի դիմաց), Մարկ Ուոլբերգը (39,1՝ 1 դոլարի դիմաց) ու Դուեյն Ջոնսոնը (28,1 դոլար՝ 1 դոլարի դիմաց):
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել վերջին 3 ֆիլմերի վարձույթները, որտեղ նկարահանվել են դերասանները, հոնորարները, որոնք նրանց վճարվել են: