Բաժիններ՝

Հավի կրծքամսով ամանորյա հետաքրքիր և համեղ նախուտեստ

Եթե ցանկանում եք Ամանորին զարմացնել ձեր հյուրերին, ապա անպայման պատրաստեք այս նախուտեստը։ Այն պատրաստվում է շատ արագ և հեշտ։

Հարկավոր է

Հավի կրծքամիս- 300 գրամ
Պանիր (ըստ ցանկության)- 200 գրամ
Հունական ընկույզ- 1/2 բաժակ
Սխտոր- ըստ ցանկության
Մայոնեզ
Կանաչի
Ձիթապտուղ

Ինչպես պատրաստել

Հավի կրծքամիսը եփել աղաջրում, թողնել սառչի և շատ մանր կտրատել
Պանիրն անցկացնել մանր քերիչով
Սխտորը ճզմել
Կանաչին մանր կտրատել

Այս բաղադրիչները լավ խառնել, ավելացնել մայոնեզը։ Ստացված զանգվածից պատրաստել գնդիկներ։

Գնդիկները թաթախել և պտտել նախօրոք մանրացրած հունական ընկույզի մեջ։ Վրան դնել ձիթապտուղը։ Զարդարել սամիթով։

Բարի ախորժակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս