Բաժիններ՝

Խոզի մսով և սնկով ռուլետներ

  • 500 գ խոզի պարանոցի (շեյկա) միս
  • 300 գրամ շամպինիոն
  • 1 մեծ սոխ
  • 0,5 բաժակ կարմիր գինի
  • 150 գրամ պանիր
  • 1-2 տանձ
  • աղ, սև պղպեղ

Ինչպես պատրաստել

1. Միսը կես սմ հաստությամբ կտրել երկարավուն շերտերով, ծեծել, աղ, պղպեղ անել:

s0R4flr9

2. Սոխը երկարությամբ կիսել, կլորավուն կտրատել, տապակել, մինչև թափանցիկ դառնա։ Ավելացնել տափակ կտրատած սունկը, տապակել 10 րոպե։ Անջատել կրակը, թողնել սառչի, ավելացնել տանձի փոքր կտորներ, լավ խառնել։

qfv6Laym

3. Ստացված զանգվածից լցնել մսի վրա, պանիրը կտրել երկարավուն շերտով՝ 0,5x 0.5 սմ, դնել խճողակի վրա։ Փաթաթել ռուլետաձև, թելով կապել։

wv1CZAN3

4. Ջեռոցի տապակի վրա քիչ բուսայուղ լցնել, տարածել։ Ռուլետները շարել տապակի մեջ և դնել նախապես տաքացրած 180 աստիճան ջեռոցում։ 10 րոպե հետո հանել, կարմիր գինին լցնել ռուլետների վրա, նորից դնել ջեռոցը, թողնել մինչև կարմրի՝ 10-15 րոպե։

h6AJd7j4

Բարի ախորժակ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031