Բաժիններ՝

Saint West-ը թողել է ռեփը Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի պատճառով

Կանադացի ռեփեր Սեյնթ Ուեսթը (Saint West) հայտարարել է հիփ-հոփից հեռանալու մասին, քանի որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց որդուն նույն անունն են տվել, գրում է TMZ-ն:

Նա տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հույս է հայտնել, որ նորածին Սեյնթ Ուեսթը չի ընտրի հոր մասնագիտությունը:

«Իմ շնորհավորանքները Քանյեին ու Քիմին, շնորհակալություն, որ ընտրել են նման հիանալի անուն երեխայի համար: Սեյթ Ուեսթ, թող Աստված քեզ ժպտա: Միշտ երկրպագելու եմ քեզ: Ու աշխատիր ռեփեր չդառնալ»,- ասել է կանադացի երաժիշտը:

Saint West-ը վանկուվերցի երաժշտի ստեղծագործական կեղծանունն է:

Նրա անունը Լինդոն Մակինթայր է: Ազատ ժամանակ զբաղվում է ռեփով:

Սեյնթ Ուեսթը Քիմ Քարդաշյանի ու ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի երկրորդ երեխան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս