
The Guardian-ը ցուցադրել է անցնող տարվա լավագույն ճանապարհորդական լուսանկարները

The Guardian թերթը հրապարակել է մրցույթի արդյունքները՝ ցուցադրելով լավագույն ճանապարհորդական լուսանկարները, որ արվել են ընթերցողների կողմից երկրագնդի տարբեր անկյուններում:
Հայտնի է, որ 2015 թվականին խմբագրությունը կազմակերպել է լավագույն ճանապարհորդական լուսանկարների մրցույթ: Արդյունքում՝ բազմաթիվ ընթերցողներ տարվա ընթացքում պարբերականի հավաքածուն ավելացրել էին հիանալի լուսանկարներով, որոնք արվել են աշխարհի տարբեր ծայրերում:
Տարվա արդյունքով The Guardian-ն ընտրել է լավագույն 12 լուսանկարները ու հրապարակել դրանք կայքում: Պարբերականի ներկայացուցիչները նշել են, որ ընտրվել է հենց 12 լուսանկար՝ 12 ամիսների լավագույն լուսանկարները:
Պարբերականը հայտնում է, որ մրցույթի գլխավոր մրցանակը 4-օրյա ճանապարհորդություն է շվեդական Լապլանդ նահանգով:
Ֆոտոմրցույթի դատավորը Միք Ռայանն էր, ով «առաջնության դափնին» հանձնել է Մայքլ Գրոլիսին՝ իր «Վայրի» ֆոտոաշխատանքի համար: