Բաժիններ՝

Հիասքանչ և համեղ «Քափքեյքեր» ամանորյա սեղանի համար

Գեղեցիկ ձևավորված մինի կեքսերը շատ հայտնի են դառնում մեր երկրում: Եվ զարմանալի չէ. ո՞վ կհրաժարվի այսպիսի փոքրիկ տորթից, որն իր շատ փոքր չափերի շնորհիվ՝ գրեթե ոչ մի սպառնալիք չի ներկայացնում կազմվածքի համար, մանավանդ, երբ այն այդքան գեղեցիկ է և համեղ:

«Քափքեյքի» դասական բաղադրատոմսը
Խմոր

1. Կարագ – 30գ
2. Մարգարին – 70գ
3. Ալյուր – 200գ
4. Շաքարավազ – 150գ
5. Ձու – 2 հատ
6. Կաթ – 120մլ
7. Փխրեցուցիչ – 1թ/գ
8. Աղ – 1 պտղունց
9. Վանիլին
Ըստ ճաշակի՝ կարող եք ավելացնել կակաո:

141459_97993-640x480 keks_forma

Կրեմ

shokoladnie_kapkeiki_so_slivochnim_kremom-31116 shokoladnie_kapkeiki_so_slivochnim_kremom-31118

1. Կարագ – 200գ
2. Շաքարի փոշի – 200գ
3. Կաթ – 50մլ

Պատրաստման եղանակը

1. Շաքարավազը կարագի և մարգարինի հետ հարել՝ մինչև միասեռ դառնալը:
2. Ավելացնել ձուն, վանիլինը և աղը, շարունակել հարել:
3. Մաղել ալյուրը փխրեցուցչի հետ և լավ խառնել:
4. Ավելացնել կաթը և խառնել բոլորը` մինչև միասեռ զանգված դառնալը:
5. Լցնել խմորը թղթե բաժակների մեջ և դրանք տեղադրել հատուկ «Քափքեյքի» թխման համար նախատեսված ֆորմայի մեջ:
6. Թխել մինչև 175 աստիճան տաքացրած ջեռոցում` 25-30 րոպե:

Կրեմ

Փափուկ կարագը հարել՝ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշին և համային հավելումներ` ըստ ճաշակի: Ավելացնել կաթը:

Ձևավորել՝ ինչպես կթելադրի Ձեր երևակայությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս