Որոշումն ուժը կորցրած է ճանաչվել

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ուժը կորցրած ճանաչվեց նախորդ նիստի ընթացքում ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում էր տնտեսված 8.4 մլն դրամն ուղղել Արմավիրի մարզպետարանին՝ էլեկտրաէներգիայի ծախսը մարելու համար։

Այդ կետն ուժը կորցրած ճանաչվեց այն հիմքով, որ միջոցները տվյալ ուղղությամբ ծախսելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը բավարար չափով հիմնավորված չէ: Որոշման այս կետը պատճառաբանվում էր Արմավիրի մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացմամբ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031