Նուրբ տորթ, որն իդեալական է տոների համար
Adme.ru կայքը գրում է, որ այս տորթը պատրաստվում է ամենապարզ բաղադրիչներից, սակայն շատ համեղ է:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է.
- 400 գ կաթնաշոռ
- 2 բաժակ շաքար
- 4 ձու
- 2 թեյի գդալ սոդա
- 3 բաժակ ալյուր
- 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
- 900 մլ կաթ
- 300 գ կարագ
- 2 տուփ վանիլին
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 150-200 գ ընկույզ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը լավ խառնեք 1 բաժակ շաքարի հետ: Ավելացրեք դեղնուցը, սոդան:
2. Ստացված մասսան թողեք սենյակային ջերմաստիճանում 20-30 րոպե: Խառնեք դրան ալյուրը: Խմորը բաժանեք 10-12 հավասար մասերի:
3. Շերտերը թխեք 180 աստիճանում: Քանի որ շերտերը բարակ են, դրանք շատ արագ են թխվում:
4. Պատրաստեք կրեմը: Սպիտակուցը լավ խառնեք 1 բաժակ շաքարի և վանիլինի հետ: Ավելացրեք 2 ճաշի գդալ ալյուր և մեկ գդալ օսլա: Տաքացրեք կաթը, ավելացրեք սպիտակուցը: Դրեք գազին, ապա սառեցրեք: Մեծ ամանի մեջ միքսերով հարեք կարագը: Աստիճանաբար ավելացրեք պատրաստված կրեմը: Կրեմը խառնեք՝ մինչև միատարր մասսա ստանալը: պատրաստի կրեմը քսեք շերտերին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը