
«Ես Մեսսիին սիրում եմ ավելի շատ, քան որևէ ֆուտբոլիստի աշխարհում». Ռոնալդո

«Բարսելոնայի» և « Ռեալի Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ, լեգենդար բրազիլացի Ռոնալդոն AS-ին տված հարցազրույցում խոսել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին: Ռոնալդոն ևս տատանվել է պորտուգալացի Ռոնալդուի և արգենտինացի Մեսսիի միջև:
«Կրիշտանիո՞ւ, թե՞ Մեսսի: Իսկապես դժվար ընտրություն է: Բայց Մեսսին ավելի լիարժեք խաղացող է, նա կարող է որոշել խաղի ելքը: Մեսսին այլմոլորակային է:
Ես Մեսսիին սիրում եմ ավելի շատ, քան որևէ ֆուտբոլիստի աշխարհում: Նա շատ արդյունավետ է»,- նշել է Ռոնալդոն:
Ռոնալդոն անդրադարձել է նաև ժամանակակից ֆուտբոլի թերությունների մասին:
«Ես չեմ ուզում լինել այն մարդկանցից, որոնք շարունակ պնդում են, որ իրենց ժամանակներն ուրիշ են եղել: Բայց շուրջս եմ նայում և տեսնում ընդամենը երկու ֆուտբոլիստի:
Նեյմարը կարող է մոտենալ այս երկուսին, բայց նա դեռ եկար ժամանակ ունի աշխատելու:
Ես մրցել եմ Զիդանի, Ֆիգուի, Ռիվալդուի, Ռոնալդինիոյի, Օուենի, Բատիստուտայի և այլոց հետ: Նման շատ խաղացողներ կային, որ իրենց թիմը դարձնում էին անհավանական: Իսկ հիմա ես տեսնում եմ միայն Մեսսիին և Կրիշտիանուին»,- նշել է բրազիլացին:
Սիրարփի Աղաբաբյան