Բաժիններ՝

Մերի Ներսիսյանը մեծ անակնկալ ունի

Ամանորին հաշված օրեր են մնացել: Տոներին ընդառաջ՝ 168.am-ը զրուցել է հեռուստատեսության, թատրոնի և կինոյի ոլորտի ճանաչված անձանց հետ՝ փորձելով ամփոփել անցնող տարին և պարզել գալիք տարվա հետ առնչվող նրանց ակնկալիքները: Մենք զրուցել ենք «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի հեղինակ և վարող, հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ: Մեզ հետ զրույցում Մերին նշեց, որ իր ընտանիքի համար գալիք տարվա գլխավոր իրադարձությունը լինելու է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալը:

– Մերի՛, ո՞ր իրադարձությունն եք համարում անցնող տարվա գլխավոր նվերը, ասելիքը…

– 2015թվականի գլխավոր նվերն իմ հարազատների առողջ և անփորձանք լինելն է: Այս տարին մեր ընտանիքին շատ կարևոր անակնկալ մատուցեց, երբ պարզվեց, որ շուտով երկրորդ բալիկին ենք ունենալու:

– Կա՞ մի իրադարձություն, որը չէիք ցանկանա, որ այս տարի տեղի ունենար Ձեր կյանքում, ինչո՞ւ ոչ՝ նաև մեր երկրում: Ի՞նչը կցանկանայիք մոռանալ:

– 2015 թվականի հետ կապված իմ կյանքում ոչինչ չէի փոխի: Իսկ աշխարհում և մեր երկրում շատ բան կփոխեի: 2015 թվականից կջնջեի բոլոր պատերազմները, ահաբեկչությունները, չարություններն ու բռնությունները:

12421575_1011696652237651_1290365854_n

– Ի՞նչ անակնկալ եք նախատեսել Ձեր հարազատների համար:

– Անակնկալներ չեմ պատրաստել, նվերներ եմ պատրաստել, որոնք կտեղադրեմ տոնածառի տակ, և դրանք կգտնեն իրենց հասցեատերերին:

– Հիշո՞ւմ եք այն օրը, երբ Ձեր կյանքում մի օր վերացավ «հրաշքը», երբ պարզվեց, որ Ձմեռ պապն իրականում հայրիկն ու մայրիկն են: Եվ, որ Ձեր նամակներն ամենևին էլ տանից դուրս չեն եկել և ոչ մի տեղ էլ չեն ուղարկվել:

– Կոնկրետ օրը չեմ հիշում, բայց հստակ հիշում եմ, որ անցումը հրաշքից իրականություն ցավոտ և կտրուկ չի եղել, քանի որ ծնողներս միշտ հեքիաթային Նոր Տարի էին կազմակերպում: Եվ այդ ամենով հանդերձ՝ Ձմեռ պապիկի լինել-չլինելն այնքան էլ չի անհանգստացրել ինձ:

Meri Nersisyan (2)

– Սովորաբար առնվազն որքա՞ն գումար եք ծախսում Ամանորը նշելու համար:

– Ընդհանրապես չեմ սիրում Ամանորը ֆինանսների հետ կապել: Առավել ևս չեմ կարող հստակ թիվ ասել: Ամանորն ինձ համար ճոխ սեղաններն ու թանկ նվերները չեն: Ամանորը տրամադրություն է, խաղաղություն, սեր և ջերմություն:

Ըստ Ձեզ՝ ե՞րբ կվերանա «բուդ ուտելու» ավանդույթը Հայաստանում:

– Իսկ ինչո՞ւ վերանա: Ես և ամուսինս շատ ենք սիրում այդ ուտեստը: Մենք՝ հայերս, հաճախ ամեն բան բերում, կապում ենք այդ «խեղճ» ուտեստի հետ՝ չտեսնելով և չնկատելով ավելի լուրջ խնդիրներ և ձևականություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս