Բաժիններ՝

«Ռեալը» սկսել է աշխատել Նեյմարի տրանսֆերի վրա

Ինչպես հաստատում է կատալոնյան Sport պարբերականը, «Ռեալը» պլանավորում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող «Ռեալին»:

«Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն կատարել է առաջին քայլը` զանգահարելով ֆուտբոլիստի հորը:

Թագավորական ակումբը փորձել է ստորագրել Նեյմարին մի քանի տարի առաջ, երբ ֆուտբոլիստը ելույթ էր ունենում «Սանթոսի» կազմում, բայց այն ժամանակ նրա համար պայքարում հաղթեց «Բարսելոնան»: Հիմա Պերեսը ցանկանում է օգտվել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցում «Բարսելոնայի» հապաղումից, որը լրանում է 2018թ. ամռանը:

Եթե Նեյմարը «Բարսելոնայից» անմիջապես տեղափոխվի «Ռեալ», ապա կկրկնի Լուիշ Ֆիգուի ճանապարհը, ով 2000թ. իսպանական մի գրանդը փոխեց մյուսով, այն ժամանակ ռեկորդային 60 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս