
«Չելսին» ամռանը կգլխավորի Մանուել Պելլեգրինին

Երրորդը Սիմեոնեից և Սամպաոլիից հետո:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Չելսիի» ղեկավարությունը գտնում է, որ Պելլեգրինիի աշխատանքի ոճը հանդիսանում է Մոուրինիոյի ոճի հակապատկերը և դրա համար Ռոման Աբրամովիչը ցանկանում է նրան տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում:
«Չելսին» դեկտեմբերի 17-ին երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Ժոզե Մոուրինիոյի հետ և հայտարարել է, որ մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Գուս Հիդինգը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն պայմանավորվել է «Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, ում պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ լրանում է մրցաշրջանի ավարտից հետո:
Հաղորդվել էր նաև, որ «Չելսիի» գլխավոր մարզչի հավակնորդներն են հանդիսանում «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և Խորխե Սամպաոլին, ով 2015թ. Ամերիկայի գավաթում հաղթեց Չիլիի հավաքականի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը