
Գվարդիոլան մտադիր է ամռանը «Մանչեսթեր Սիթի» հրավիրել Նեյմարին

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով մրցաշրջանի ավարտից հետո պետք է գլխավորի անգլիական ակումբը, պլանավորել է ձեռք բերել 23-ամյա բրազիլացուն «Մանչեսթեր Սիթիի» համար:
Նշվում է, որ «քաղաքայինները» պատրաստ են Նեյմարի համար վճարել 190 մլն եվրո, որը որպես հրաժարագին նախատեսված է նրա պայմանագրում:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Նեյմարին փորձել էին ձեռք բերել «կարմիր սատանաները»:
Իսպանիայի ընթացիկ առաջնության 13 խաղերում Նեյմարը դարձել է 14 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը