
«Լիվերպուլը» խաղի հենց սկզբից սեղմեց մեզ և արժանի էր հաղթանակի. «Լեսթերի» գլխավոր մարզիչ

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր կարծիքն է հայտնել «Լիվերպուլի» դեմ անցկացրած խաղի մասին (0:1):
«Մենք շատ ուշ մտանք խաղի մեջ: «Լիվերպուլը» հենց սկզբից սեղմել էր մեզ և արժանի էր հաղթանակի:
Մրցակիցը լավ բնավորություն ցուցադրեց, մենք մեր հերթին փորձում էինք մեր լավ որակները դրսևորել, բայց առաջին խաղակեսում հնարավոր է, շատ էինք նյադրայնանում: Երկրորդ խաղակեսը մենք շատ ավելի լավ անցկացրինք:
Ջեյմի Վարդին այսօր ջերմություն ուներ և այդպես խաղում էր, դրա համար էլ ես ստիպված նրան փոխարինեցի: Մարեզը նույնպես շատ էր հոգնել:
Հիմա պետք է մտքից հանել այս պարտությունը և սկսել պատրաստվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին: Մեզ ևս մեկ ժայռ է սպասվում»,- ասել է Ռանիերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը