Բաժիններ՝

Ինձ պարտադիր չէ հեռացնել, երբեմն ես ինքս եմ գնում. Լուի Վան Գալ

Հոլանդացի մասնագետը հայտարարել է, որ իր թիմը «Սթոք Սիթիի» դեմ վախեցած էր խաղում:

«Ես չեմ ցանկանում հրապարակային հայտարարություն անել: Եթե ես նույնիսկ պատրաստվում եմ քննարկել գործերը ինչ-որ մեկի հետ, ապա դա տնօրենների խորհուրդն է, շտաբը, ֆուտբոլիստները, բայց հաստատ ոչ Դուք:

Պարտադիր չէ, որ ակումբը հեռացնի ինձ: Երբեմն ես ինքս եմ հեռանում: Հիմա ամեն ինչ շատ դժվար է, քանի որ ես ինքս հանդիսանում եմ այս 4 պարտությունների մի մասը և ինձ ուշադիր հետևում են:

Ստիպված պետք է հաղթահարել դա, բայց առավել կարևոր է այն փաստը, որ ֆուտբոլիստներն էլ են ստիպված գործ ունենալ դրա հետ, քանի որ նրանք պետք է խաղ ցուցադրեն: Ճնշումը շատ լուրջ պրոբլեմ է: Ես աշխատում եմ ուժերիս ներածի չափ անել ամեն ինչ, բայց ճնշումը խաղից խաղ ավելի կմեծանա:

Առաջին խաղակեսում մենք վախկոտ խաղ էինք խաղում և սարսափելի գոլ բաց թողեցինք: Ընդմիջման ժամանակ մենք կուրջ խոսեցինք իրար հետ և երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ խաղացինք:

Մենք մի քանի պահ ստեղծեցինք և պետք է խփեինք: Այդ ժամանակ վստահություն կառաջանար: Մենք վախեցած էինք խաղում: Ահա իմ վճիռը»,- Վան Գալին ցիտում է 90min-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս