Բաժիններ՝

Վերջին անգամ, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթել 7 խաղում անընդմեջ, Դավիդ Դե Խեան դեռ չէր ծնվել

Անգլիայի Պրեմիեր լիգան այն ժամանակ դեռ չկար:

«Մանչեսթեր Յունայթեդը» շաբաթ պարտվեց «Սթոք Սիթիին» 0:2 հաշվով և անընդմեջ առանց հաղթանակի խաղերի քանակը հասցրեց 7-ի: Վերջին անգամ մանկունյանցիները չեն կարողացել հաղթել անընդմեջ 7 խաղերում 1990թ. հունվարին:

Այդ ժամանակ Անգլիայի Պրեմիեր լիգան դեռ գոյություն չուներ, «Միլանը» Եվրոպական չեմպիոնների գավաթակիրն էր, Դավիդ Դե Խեան դեռ չէր ծնվել:

Դե Խեան ծնվել է 1990թ. նոյեմբերի 25-ին: Շաբաթ «կարմիր սատանաների» կազմում դաշտ դուրս եկան ևս 4 ֆուտբոլիստ, որոնք իսպանացուց ավելի երիտասարդ են:

Պրեմիեր լիգան հիմնվել է 1992թ. փետրվարին` փոխարինելով Առաջին դիվիզիոնին:

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ընդունի «Չելսիին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս