
Դամասկոսի մերձակայքում զինյալները հանձնում են զենքերն ու հեռանում

Տեղային հրադադարի մասին համաձանագրի շրջանակում ԴԱԻՇ-ի ու «Ջեբխատ ան-Նուսրայի» զինյալներն այսօր սկսել են հանձնել ծանր ու միջին զինատեսակները Դամասկոսի հարավային արվարձանում:
Զենքերը հանձնելուց հետո դուրս են բերվելու վիրավորները Կադամ, Էլ-Ասալի ու Հաջար էլ-Ասվադ շրջաններից:
Այդ նպատակով արվարձան են ժամանել ավտոբուսներ, որոնցով մոջահեդները ուղևորվում են Բիր-Կասաբ՝ Դամասկոսից արևելք ու դեպի Ռաքքա ու Հոմս: Ինչպես սպասվում է, զինյալներն ու նրանց ընտանիքի անդամները նույնպես կհեռանան Յարմուկ ճամբարից, որը Սիրիայում պաղեստինցի փախստականների խոշորագույն ապաստարանն է (180 հազար մարդ):
Ընդհանուր՝ նախատեսվում է տարհանել շուրջ 4,5 հազար մարդ: Դրա արդյունքում Սիրիայի մայրաքաղաքի հարավային շրջաններն ու Յարմուկն ամբողջությամբ կազատվեն զինված խմբավորումներից:
Օպերացիան անցկացվում է Դամասկոսում ՄԱԿ-ի առաքելության ու Սիրիայի «Կարմիր մահիկի» օժանդակությամբ, հայտնում է TASS-ը:
Դեկտեմբերի 9-ին սկսվել էր տեղային հրադադարի մասին համաձայնագրի իրականացումը Սիրիայի Հոմս քաղաքում: