Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» կստանա տարեկան 25 մլն եվրո

Քաղաքայինները պատրաստ են իսպանացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Ինչպես հաստատում է Bild -ը, «Բավարիայի» վարչության նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեին արդեն հոկտեմբերին ստույգ հայտնի է եղել, որ Գվարդիոլան խոսք է տվել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը գլխավորել թիմը: Ինչպես հաղորդում է պարբերականը, իսպանացի մասնագետը Մանչեսթերում կստանա տարեկան 25 մլն եվրո, ինչը 2 անգամ ավելի է «Բավարիայում» նրա ստացած աշխատավարձից:

Bild-ն առանձին նշում է, որ իրենք, ինչպես նաև Kicker-ը, վստահելի աղբյուրներ ունեն, ինչպիսիք չունեն անգլիական ԶԼՄ-ները:

Գվարդիոլան նախորդ շաբաթ հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ և հաջորդ տարի կհեռանա Մյունխենից:

Կարդացեք նաև

Ավելի վաղ Daily Mail պարբերականը հաղորդել էր, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Գվարդիոլային առաջարկել է տարեկան 16.5 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս