Վալերի Պերմյակովն ասել է՝ եթե մենակ էլ չլինեի, չէի ասի

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ սատանիստ լինելու հանգամանքը պետք է ստուգվի համապատասխան փորձաքննությամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դատական հոգեբան Էլդա Գրինի, ով նաև մասնակցել է Վ. Պերմյակովի նկատմամբ կատարված փորձաքննությանը:

Նա նշեց, որ Պերմյակովն իրեն պատշաճ է պահել փորձաքննության ընթացքում: «Ինքն իրեն պատշաճ էր պահում, նույնիսկ ինչ-որ պահ զգացի, որ շփման կարիք ունի, պատմում էր հանգիստ, ինտելեկտը ցածր էր, քննադատական միտքը նույնիսկ միջին մակարդակի չէր, բայց զղջանքի արտահայտություն էլ չզգացի դեմքի վրա: Շատ հանգիստ, ժպիտով էր մեզ հետ՝ հոգեբանների և ինձ հետ, և ուրախ էր, որ հանգիստ են խոսում իր հետ, մարդավարի, ուղղակի զրույցի ոճով ենք խոսել: Եվ ամբողջ գործողությունների պատճառաբանությունը հիմնականում հետևյալն էր, որ ինքը պարզապես չէր ցանկանում բանակում ծառայել, շատ էր կարոտել ծնողներին, այն հարազատ վայրը, որտեղ ինքն ապրել էր և այդպիսի պլան էր մշակել: Երբ ես հարցի՝ մենա՞կ ես արել, դա մի քիչ հավատալու չէ, որ այդ արագությամբ կարողանար բոլորին այդպես ոչնչացնել, ասաց՝ եթե մենակ էլ չլինեի, չէի ասի»,- ասաց Էլդա Գրինը:

Մանրամասները կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս