«Ռեալը» մոտ օրերը կարող է հեռացնել Ռաֆա Բենիտեսին
Ինչպես հաստատում է Cadena Ser-ը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի գլխավերևում սև ամպեր են կուտակվել:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ Թագավորական ակումբի ղեկավարությունը կարող է արդեն մոտ օրերս հեռացնել այս մասնագետին: Չի բացառվում, որ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» հետ արտագնա խաղում, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, թիմն արդեն Բենիտեսը չի գլխավորի:
Նշվում է նաև, որ թիմի և մարզչի միջև բացարձակ անհամաձայնություն է առաջացել, և ֆուտբոլիստները չեն ցանկանում, որպեսզի Բենիտեսը շարունակի աշխատել իր պաշտոնում:
Այս մրցաշրջանի ընթացքում իսպանական ԶԼՄ-ները բազմիցս հաղորդել են Բենիտեսի լարված հարաբերությունների մասին ֆուտբոլիստների հետ, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջերս ընդգծել էր, որ մարզչի հեռացումը չի մտնում իր պլանների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը