
Մոուրինիոն բանակցություններ չի վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Չելսիից» հեռացված գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի գործակալ Ժորժե Մենդեշը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունների մասին լուրերը:
«Ոչ մի նման բան չկա: Չգիտենք՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի հետագայում, սակայն հիմա չկան ոչ մի համաձայնություններ և բանակցություններ: Բոլոր այդ լուրերը սուտ են»,- հաղորդել է Մենդեշը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոուրինիոն մտադիր չէ բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, քանի դեռ Լուի Վան Գալը մնում է թիմի գլխավոր մարզիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը