Մեղվի բարիքներ՝ ակնամոմ. բուժիչ բաղադրատոմսեր

Բազմիցս խոսել ենք մեղվի եւ մեղվամթերքների մասին, սակայն անսահման կարեւոր են թե այս միջատի` բնությանը տված օգուտը եւ թե նրա գործունեության արդյունքում ստացվող մոտ 13` տարբեր բնույթի դեղամիջոցները։ 

Մեղվի մարմինը այն աստիճանի մաքուր է եւ օգտակար նյութերով հագեցած, որ միջատի սատկելուց հետո էլ այն չի կորցնում իր բուժիչ հատկությունները։

Մեղվի վրա գրեթե երբեք չեն լինում մանրէներ, եւ դրանով նա պարտական է իր իսկ կողմից «արտադրված» հրաշալի հակամանրէ նյութին, որ կոչվում է ակնամոմ (պրոպոլիս), մեղվային բալասան կամ մեղվասոսինձ։

aknamom01
Պրոպոլիս` հունարեն նշանակում է` քաղաք պաշտպանող։ Այս անվանման մեջ հաշվի են առնված հետեւյալ 2 հանգամանքները.

Կարդացեք նաև

  • Մեղուները փոքրացնում են դրա օգնությամբ փեթակի մուտքը, որպեսզի հեշտ լինի պաշտպանվել թշնամու ներխուժումից։
  • Նրանք այս բալզամով զմռսում են ներխուժած եւ սպանված թշնամու մարմինը, որպեսզի խուսափեն վարակի տարածումից։

Թե որքան հին պատմություն ունի մեղվաբուծությունը հայերի մոտ, վկայում է Ք.ա. 3-1-ին հազարամյակներում Սյունիքի Ուխտասար հնավայրում պատկերված թռչող մեղվի ժայռապատկերը։ Սակայն Հայկական լեռնաշխարհում են հայտնաբերվել մեղուների գծանկարներով սափորներ, որոնք ունեն 15.000 տարվա պատմություն, սա տեղի է ունեցել 1960-1968թթ., երբ պեղվել են Հադրութի շրջանի Ազոխ գյուղի դամբարանաթմբերը։ Ակնամոմը լայնորեն օգտագործվել է Հին Եգիպտոսում, դրա մասին գրել են Դիոսկորիդիսը «Բուժամիջոցների մասին» գրքում եւ Ավիցենան իր «Բժշկական գիտության կանոններում»։

aknamom23

Ակնամոմը բուրավետ բնական նյութ է, կայուն եւ հաճելի, խեժը հիշեցնող բալզամիկ հոտով։ Դրա մեջ, մեղրի եւ մեղվամոմի հետ համատեղ, նկատվում է նաեւ ծառերի բողբոջների բույրը։ Ակնամոմը ստացվում է բուսական ծագում ունեցող խեժանյութերից, որը մեղուն կարող է հավաքել որոշ ծառերի բողբոջներից կամ բույսերից։ Ցավոք, վերջինների պակասության դեպքում, մեղուն ստիպված է լինում փեթակ բերել հանքաձյութ (գուդրոն), ներկեր, ոչ բուսական խեժ։ 

Ակնամոմի գույնը կարող է տատանվել` մուգ շագանակի, կարմիր, դեղնավուն, կիտրոնի, դեղնա կամ գորշականաչավուն։ Գույնը փոխվում է` կախված տեղանքի բուսականությունից, հնանալիս ակնամոմը մգանում է, նույնիսկ սեւանում։ 15-17 աստիճանի դեպքում այն պինդ է, 36-38-ի դեպքում` փափուկ, առաձգական եւ կպչուն։

Ակնամոմն ունի հաճելի դառը, այրող համ։ Այրելիս արձակում է բուսական խեժի հոտով ծուխ։

Ակնամոմը սուզվում է ջրի մեջ, ակնամոմի խտությունը փոքրանում է դրա մեջ պարունակվող օրգանական նյութերի մասնաբաժնի ավելացմանը զուգահեռ (1,11-1,35 գրամ` 1 խորանարդ սմ-ում)։ Մեղուները պահեստավորում են ակնամոմը շրջանակների միջեւ, դրանց վրայի բջիջների մոտակայքում, կամ, եթե դրա մեջ շատ են անօրգանական նյութերը` մուտքի մոտ եւ փեթակի ստորին մասում։

Ակնամոմը պահպանում է «խիտ բնակեցված» մեղվաընտանիքը հիվանդություններից, դրանով ծածկում են մինչեւ 10 մմ չափ ունեցող փեթակի ճեղքերը։

aknamom4

Ակնամոմը պարունակում է 50-55% խեժ, 30% մեղվամոմ, մինչեւ 10-ական տոկոս եթերային յուղ եւ ծաղկափոշի, նաեւ այլ խառնուրդներ։ Ակնամոմի մեջ կարող են լինել 5-12 տոկոսի չափով կողմնակի նյութեր։

Ակնամոմի մեջ պարունակվող ցինկը, մարգանեցը եւ պղինձը նպաստում են օրգանիզմի աճին, զարգացմանը, վերարտադրմանը։ Նույն այս տարրերը կոբալտի հետ համատեղ` խթանում են նյութերի փոխանակումը, լավացնում արյան որակը (արյունաստեղծ), ունեն դրական ազդեցություն սեռական ֆունկցիայի վրա։ Ցինկը երկարացնում է ինսուլինի ազդեցության ժամանակը, լավացնում տեսողությունը։ 

Այս հակամանրէ նյութը պարունակում է նաեւ կալցիում, կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնիում, ծծումբ, քլոր, երկաթ, կրեմնիում, ստրոնցիում, օրգանական թթուներ, ամինաթթուներ, դաբաղանյութ, ոչ մեծ քանակի A1, B1, B2, B5, B6, E, PP վիտամիններ։

Օրգանական թթուները (բենզոյ, սուրճ, ֆերուլ, դարչին) ունեն արտահայտված հակամանրէ, հակաբորբոքային ազդեցություն։ Ակնամոմի մեջ շատ են ֆլավոնները, որոնք բնորոշ են միմիայն բուսական աշխարհին։ 

Ակնամոմը «կործանիչ» ազդեցություն ունի մոտ 100 տեսակ բակտերիաների, սնկերի, վիրուսների վրա (թոքախտ, դիֆտերիա, սիֆիլիս, գրիպ, այլն), բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ 

Բավական ազդեցիկ է ակնամոմի ցավազրկող հատկությունը, այն ավելի ուժեղ է, քան կոկաինը (3,5 անգամ) եւ նովոկաինը (5,2)։ Ակնամոմի մեջ պարունակվող բուսական ֆենոլները (մոտ 30%) ունեն հակաօքսիդանտ հատկություն, ինչի շնորհիվ կանխարգելվում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը եւ բջիջների ծերացումը։

Ակնամոմը չունի բացասական ազդեցություն լյարդի եւ երիկամների վրա, քանի որ այն մաքրում է օրգանիզմը թույներից, իջեցնում է զարկերակային ճնշումը եւ արյան մակարդելիությունը, կանխարգելում թրոմբի առաջացումը, նպաստում մարսողությանը, լավ լեղամուղ է։

Ակնամոմի 20 տոկոսանոց ոգեթուրմ

Մանրացրած 2 գրամ ակնամոմին ավելացրեք 80 մլ 70 տոկոսանոց էթիլային սպիրտ։

Լուծույթը 2-3 օր թրմեք սենյակային պայմաններում, կիպ փակ տարայի մեջ, պարբերաբար խառնեք փայտե ձողիկով։ Ստացված շագանակագույն լուծույթը անցկացրեք թղթե զտիչով եւ տեղավորեք չոր, մուգ պատերով ապակե տարայի մեջ։ Կստացվի թափանցիկ, հաճելի հոտով, կարմրագորշագույն լուծույթ, որի պահպանման ժամկետը 5 տարի է։

ankamom

Ակնամոմի ջուր

Ոգեթուրմի պատրաստումից հետո մնացած ակնամոմին ավելացրեք զտված (կամ նախապես եռացրած) ջուր 1։2 հարաբերությամբ։ 10-20 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, անընդհատ խառնեք լուծույթը, զտեք։

Ակնամոմի ջուրը դեղնաշագանակագույն է։ Այն պետք է պահել հով, մութ տեղում` 2-3 ամիս։ Միջոցի բուժիչ հատկությունը ավելի ազդեցիկ է, եթե այն պատրաստեք շունգիթի կամ կրեմնիումի ջրով կամ ձիաձետ դաշտայինի կամ մատիտեղ թռչնի թուրմով։

Ակնամոմի ջրային թուրմը եւ 10-20 տոկոսանոց ոգեթուրմը լայնորեն կիրառվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ 

Այն ունի հակասկլերոտիկ ազդեցություն, իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, մաքրում անոթների պատերը, իջեցնում արյան մածուցիկությունը։

  • Սնուցում է անոթների եւ ներքին օրգանների պատերը,
  • Կարգավորում է հորմոնալ ֆոնը,
  • Լավացնում է նյութափոխանակությունը,
  • Ունի P-վիտամինային ակտիվություն, լավացնում է անոթների պատերի առաձգականությունը եւ թափանցելիությունը (այսինքն` անոթների սկլերոտիկ փոփոխությունները կանխարգելվում են), ամրացնում է սիրտ-անոթային համակարգը։

Ինսուլտ

Խմեք օրը 3 անգամ մեկական թ/գ 10-20 տոկոսանոց ակնամոմի ջուր։ Շարունակեք 1-1,5 ամիս, կամ օրը 3 անգամ կաթի մեջ լուծված 30-ական կաթիլ 20 տոկոսանոց ոգեթուրմ։ Խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։

Էկզեմա, մաշկի քոր

10 գրամ մանրացրած (փոշիացրած) ընկույզի կեղեւին ավելացրեք 100 մլ 70-տոկոսանոց էթիլային սպիրտ։ Թրմեք 5 օր, քամեք եռաշերտ թանզիֆով, ավելացրեք հավասար քանակությամբ 4 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ։ Քորի դեպքում ոգեթուրմը քսեք մաշկին։ Ականջի էկզեմայի դեպքում 30 րոպեով տեղադրեք թանզիֆե խծուծ, շարունակեք մեկ շաբաթ` օրը 2 անգամ, ընդմիջեք 3 օր եւ կրկնեք, մինչեւ լրիվ ապաքինվելը։ Այս միջոցը օգտակար է նաեւ դեղերի հանդեպ ալերգիա ունեցողներին։

aknamom02

  • Ակնամոմի ջուրը նույնպես օգտակար է մաշկային հիվանդությունների դեպքում։ Խմեք 30-ական մլ, օրը 3-5 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ, շարունակեք 4 շաբաթ։

Ձեռքերի խոնավ էկզեմա, ոտքերի քրտնարտադրություն 

Մանրացրած կաղնու տերեւը 15-20 րոպե եռացրեք ջրի մեջ (1։5), թրմեք 30-40 րոպե, քամեք։ Եռման ջրով վերականգնեք նախնական ծավալը, 1 լիտր եփուկին խառնեք 10 մլ 30 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ։ Կատարեք 20 րոպե տեւողությամբ լոգանք (38 աստիճան)։ Շարունակեք 10 օր։

Ակնամոմի կաթնային թուրմ

Եփեք 200 մլ կաթ, անջատեք կրակը, ավելացրեք 10 գրամ մանրացրած ակնամոմ, խառնեք, մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Հովանալուց հետո քամեք թանզիֆի օգնությամբ, հեռացրեք կաթի մակերեսից մեղվամոմը։ Խմեք գոլ վիճակում, 100-200 մլ, օրը 3 անգամ, լեղուղիների հիվանդության դեպքում։ Միջոցը օգտակար է նաեւ լյարդին։ 

mexu

Ակնամոմի քսուք

Կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում, պահպանման ժամկետը շատ երկար է, կարող է ունենալ տարբեր բաղադրություն։ Գինեկոլոգիայում օգտագործվում է հետեւյալ քսուքը։

  • Մաքուր արծնապատ կաթսայում հալեցրեք 70 գրամ վազելին` մինչեւ եռալը, անջատեք կրակը, տաք վիճակում (50-60 աստիճան) ավելացրեք 30 գրամ մանրացրած, խառնուրդներից մաքրած ակնամոմ։ Խառնուրդը կրկին տաքացրեք մինչեւ 70-80 աստիճան եւ պահեք կրակի վրա 10 րոպե անընդհատ խառնելով, քամեք տաք վիճակում, պահեք կիպ փակվող տարայում, մութ, հով, չոր տեղում։ Քսուքը լայնորեն կիրառվում է նաեւ այրվածքի, ցրտահարության հետեւանքով առաջացած խոցերի եւ վերքերի բուժման համար։ Այդ դեպքում օգտագործում են 15 տոկոսանոց քսուքը, վիրակապը փոխում են 1-2 օրը մեկ, անհրաժեշտության դեպքում` 3 օրից։

Հաղորդագրություններ կան այն մասին, որ ակնամոմով վիրակապը կանխարգելում է փտախտի զարգացումը։ 

Վարիկոզի հետեւանքով առաջացած խոցերի բուժման համար օգտագործում են 20-25 տոկոսանոց ակնամոմի քսուքը։ Վիրակապը փոխում են 2 օրը մեկ, եթե առաջանում է մաշկի գրգռվածություն` բուժումը ժամանակավորապես դադարեցրեք։ Մասնագետները նշում են, որ բուժումը տեւում է 50-70 օր։

Բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում. պարոդոնտոզ

Օգտագործեք ակնամոմի 4 տոկոսանոց ոգեթուրմի թրջոցը, ամրացրեք այն ատամի արմատի եւ վզիկի մասում։ Միաժամանակ խմեք մեկական ճ/գ ակնամոմի ջուր եւ կես թ/գ ծաղկափոշի։ Այս հիվանդության դեպքում շատ օգտակար է մեղվակաթի խառնուրդը մեղրի հետ (1։100), խմեք կես թ/գ, օրը մեկ անգամ, պահելով լեզվի տակ։

mexu111

Ոգեթուրմ ողողումների համար

  • Խառնեք 25 գրամ մանրացրած ակնամոմ, 50 գրամ սրոհունդի չոր տերեւ եւ 100 մլ սպիրտ։ Թրմեք 15 օր, պարբերաբար խառնեք, զտեք։ Ողողումներ կատարելու համար լուծեք 10-20 կաթիլը 20 մլ ջրի մեջ, օրը 4-5 անգամ։

Կամ`

  • Խառնեք նիվենու (էվկալիպտ) տերեւը, երիցուկի եւ լորենու ծաղիկները, վուշի սերմը (3։2,5։2,5։2)։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 15 րոպե (ջրային բաղնիք) փակ կափարիչով, թրմեք 1 ժամ, քամեք։ Ավելացրեք 40 կաթիլ 20 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ։ Կատարեք ողողումներ օրը 4-5 անգամ, որն օգտակար է նաեւ ֆարինգիտի, անգինայի, ստոմատիտի, կարիեսի դեպքում։

«168 ԺԱՄ»
2011թ.

Տեսանյութեր

Լրահոս