Բաժիններ՝

Շվեդիան կասեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Դանիայի հետ

Շվեդիայի խոշորագույն երկաթուղային փոխադրողը՝ SJ ընկերությունը, որոշում է կայացրել կասեցնել երկաթուղային հաղորդակցությունը Դանիայի հետ սահմանին անձնագրային վերահսկողությանը վերաբերող նոր օրենքի պատճառով:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, աշխատակիցները չեն կարող իրականացնել ուղևորների փատաթղթերի  անհրաժեշտ ստուգում այն ժամանակահատվածում, որը հարկավոր է դրանց ստուգման համար:
Հունվարի սկզբին Շվեդիայում ուժի մեջ է մտնում անձնագրային վերահսկողության օրենքը բոլոր ուղևորների համար, որոնք երկիր են ժամանում գնացքներով, ավտոբուսներով ու ծովային ճանապարհով:

Ավելի վաղ երկու երկրներին չէր հաջողվել պայմանավորվել Կոպենհագենի կայարանում շվեդական ափ ուղևորվող ուղևորների փաստաթղթերի ստուգման հարցի շուրջ:
Այս տարի Շվեդիային ավելի քան 150 հազար խնդրանք-դիմում է տրվել փախստականի ապաստան ստանալու համար:

Ըստ Շվեդիայի կառավարության՝ միայն այս տարի երկիր է ժամանել 33 հազար փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031